12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Էս ի՞նչ կապիկություն ա…ամոթ ա…».Արամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացավ

«Զակազ եք կատարում , շինծու գործա, էս ի՞նչ կապիկություն ա…ամոթ ա…»,-այսօր` դեկտեմբերի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանոմ շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց Արամ Մանուկյանը (Պավլիկ Մանուկյանի որդին ) : Նշենք, որ այսօրվա դատական նիստին Արամ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր և նա բացակայում էր դատական նիստերի դահլիճից: Այս գործով կա […]

«Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք». «Սասնա ծռեր»-ի անդամը` դատավորին

«Մեզ չափազանց հայրենասիրության մեջ մեղադրեք, ոչ թե՝  մեղադրական եզրակացություններ եք բերել-շարել»,-այսօր` դեկտեմբերի 12-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արամ Հակոբյանը: Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրական եզրակացությունների ներկայացման փուլը և գործով ամբաստանյալները դիրքորոշում են հայտնում:  Արամ Հակոբյանը դիմեց դատավորին և ընդգծեց, որ […]

24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ իր երեխայի մորը և ընկերուհուն պոռնկության շահագործման ենթարկելու համար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու,  նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի  հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի: Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 […]

«Այս բռնապետությունը հայ ժողովրդի թշնամին ա, թե՞ ոչ…».Սերգեյ Կյուրեղյանը` դատավորին/տեսանյութ/

«Ժողովրդի իշխանությունը յուրացված է: Այս պետությունն էլ ոչ թե հանրապետություն է, այլ բռնապետություն»,-այսօր` դեկտեմբերի 12-ին «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատավարության ժամանակ հայտարարեց Սերգեյ Կյուրեղյանը: Նշենք, որ դատարանը ավարտեց մեղադրանքի ներկայացման փուլը: «Այս բռնապետությունը հայ ժողովրդինը չի ու հայ ժողովրդի դեմ է գործում: Ես որպես հայ իմ պարտքն եմ համարել ապստամբել բռնապետության դեմ ու Ադրբեջանից […]

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին հայ ընտանիքին վճարել ավելի քան 35 հազար դոլար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) Մեծ պալատը դեկտեմբերի 12-ին հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանը երեք ամսվա ընթացքում Վլադիմիր Սարգսյանին և Ծովինար Սարգսյանին պետք է վճարի 5 հազար եվրո` գումարած ցանկացած պահանջ, որը կարող է վճարվել նյութական և բարոյական վնասների մասով, ինչպես նաև 30 հազար եվրո՝ գումարած դատական ծախսերի մասով պահանջվող […]

«Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…».«Սասնա ծռեր»-ի դատ/տեսանյութ/

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է   «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատական նիստը: Մեղադրող դատախազի կողմից մեղադրանքը հնչեցնելուց հետո  «Սասնա ծռեր»-ի անդամ Վարդան Գերավետյանը հանդես եկավ հայտարարությամբ.  «Հայաստանն և Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն և Պետական մարմինների կողմից հանցագործություններ են կատարվում, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք […]

Փաստաբանը դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն

Կաշառք տալու և փաստաբանի կողմից կաշառքի դրդչության փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ և Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն: Այսպես, հիշյալ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված […]

«Ես ծնվել եմ Աստծո կամքով որպես ոչխարի գլուխ, դուք ծնվել եք Ձեր տիրոջ վզից մոզը քշելու». Դեդը չդիմացավ/տեսանյութ/

 Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով շարունակվող դատական նիստին այսօր՝ դեկտեմբերի 12-ին ՝ ավարտվեց մեղադրանքի ներկայացման փուլը: Գործով ամբաստանյալները նշում եմ, որ իրենք ապստամբներ են և մեղադրանքը իրենց հասկանալի չէ: «Սասնա ծռեր»-ի անդամ Մարտիրոս Հակոբյանը հայտարարեց, որ ինքը ապստամբ է և ազատագրելով հայրենիքի մի հատվածը այն համար էլ […]

Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի մահվան հանգամանքները: Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում ծառայակցի կողմից արձակած կրակոցների հետևանքով մարմնի տարբեր շրջաններում հրազենային մահացու վիրավորումներ է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային […]

Նախարարը մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին անբարոյական է ներկայացրել, տղամարդկանց մինչև 25 տոկոսին` մանկապիղծ

Վարչապետն Ալթունյանին պետք է անհապաղ պաշտոնանկ անի, այլապես ստացվում է, որ ինքն էլ նույն կարծիքին է: ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հղում կատարելով չգիտես նախարարության թե ինչ-որ կազմակերպության կողմից իրականացված կամ չիրականացված հարցման վրա, Հայաստանի մինչև 15 տարեկան աղջնակների մինչև 25 տոկոսին, ըստ էության, անբարոյական է ներկայացրել կամ սեռական բռնության զոհ, դրանից երկուսի պարագայում էլ` […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի