20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իրավիճակ է փոխվել, այն հին մեթոդներն ու կարգերը վերացել են

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ իրավապահ մարմինները պետք է արձագանքեն ու ոչ միայն նախագահի հայտարարությունից հետո: «Դա իրենց սրբազան պարտքն է, եղել է այնպիսի համակարգ, որ անձակենտրոն է եղել, մարդիկ այդ հոգեբանությունից չեն ազատվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա՝ խոսելով նախագահ Սարգսյանի հայտարարությունից, թե այլևս չեն ներվելու այն համայնքապետերը, որոնք ժողովրդի հարստությունը գողանում են, տուն են տանում, ինչն ամոթ է:

«Ընտրողը մինչև հասկանա, որ իր ընտրությունից բան է փոխվել, չի գնա այդ 5000 կամ 10 հազար դրամի հետևից, ոստիկանն էլ, որ հասկանա, որ երկրում բան է փովել, նա էլ 100 անգամ կչափի, որ մի բան կտրի այնպես, որ անգործության մեղադրանքի առաջ չհայտնվի, քանի որ այդպիսի վերահսկող աչքեր մենք մեր հասարակության մեջ առաջացնելու ենք»,-հավելեց Ռուստամյանը:

Վերջինիս համոզմամբ՝ իրավիճակ է փոխվել, այն հին մեթոդներն ու կարգերը վերացել են, ապրիլից նոր Հայաստան է լինելու:

Հարցին, թե կան ՀՅԴ-ական գող գյուղապետեր, Արմեն Ռուստամյանն արձագանքեց. «Ես փաստ չունեմ դաշնակցական գող գյուղապետերի մասին, եթե լինի նման փաստ, մենք, որպես կուսակցություն, կարձագանքենք նման անդամի հետ կապված, բայց ոչ ավել, որովհետև ուրիշ լիազորություններ չունենք:

Որ բուրգի մեջ պրոբլեմներ կան, դրա մասին վաղուց ենք ասել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ