28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտոնյաններին կստիպեն հետևել հանրության առաջարկներին

Ազգային ժողովում քննարկման է ներկայացվել «Հանրագրերի մասին» օրենքի նախագիծը և հարակից օրինագծերի փաթեթը: «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անհատապես և այլ անձանց հետ միասին ներկայացնել հանրագիր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և ստանան պատշաճ պատասխան»,-ասաց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը նշեց, որ հանրագիր ներկայացնելու իրավունքը նորություն չէ, միջազգային պրակտիկայում կիրառվում է: Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ հանգրագրերը կարևոր քաղաքական իրավունք է, որով հանրությանը թույլ են տալիս պարտադրել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին գրություն ուղարկել, նրանց գործունեության թերությունների մասին տեղեկություն տալ և բարելավան ուղղված հասարակական կարծիքներ ընդգրկել, որից հետո էլ պաշտոնատար անձը միջոցներ կձեռնարկի հասարակական պահանջները կիրառելու:

«Հանրագիր ներկայացնելով՝ ապահովում ենք անմիջական կապը հանրության և պետական և տեղական մարմինների միջև և ստիպում ենք հետևել հանրության առաջարկներին: Ինչպես նաև սա մի մեխանզիմ է, որ մարմիններն արտաքին ազդակներից հասկանան, թե ինչ խնդիրներ ունեն իրենց գործունեության առումով, թե ինչ բացեր ունեն և ինչպես կարող են լուծել»,-ասաց նա և հավելեց, թե սահմանվել են դիմելու, մերժելու ընթացակարգերը:

ՀՀԿ պատգամավոր Շուշան Սարդարյանը նշեց, որ փաստորեն նախագիծը փոխարինելու է գալիս «Քաղաքացիների դիմումների, ընդունելության և բողոքների մասին» օրենքին և գործելու է հիմնականում առաջարկությունների մասով, որոնք էլ բացառապես վերաբերվելու են շահերի իրականացմանը, պաշտոնյանների գործունեությանը նպաստելուն, նրանց թերություները մատնանշելուն և այլն: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ