13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Զոհված գնդապետին կենդանության ժամանակ ծեծե՞լ են.«Սասնա ծռեր»-ի դատ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր»  խմբի 10  անդամի գործով դատաքննությունը: Մեղադրող-դատախազները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները: Մեղադրող-դատախազները այսօրվա նիստում ներկայացրեցին սպանված ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները: Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել  կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք: […]

«Այդ աղջկան ժամանակին պետք է հավանաբար իր հայրը ծեծեր, բայց դե ….»

«Արցախը պատերազմող երկիր ա: Արցախը պահպանողական երկիր ա: Ու հենց էդ պահպանողականությունն ա, որ մինչև եսօր պահում ա հաղթանակի թելը: Արցախում մարմնավաճառներ չկան, Արցախում ամեն քայլափոխի մոթելներ չկան, Արցախում շատ բաներ այլ են: Արցախցին աղբը չի թափում փողոցում… ու սենց շարունակ: Հա, Արցախում կա նաև կոպտություն, կա նաև շատ այլ բաներ, որոնք չկան մեզ մոտ: […]

Դանակահարություն Արագածոտնում. առաջադրվել է մեղադրանք

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել է Ոսկեվազ գյուղում տեղի ունեցած դանակահարությունը. մեղադրանք է առաջադրվել 1983թ. ծնված տղամարդուն: 2018թ. մարտի 22-ին՝ ժամը 01:05-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ որովայնի շրջանում կտրած-ծակած թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի բնակիչը՝ ծնված 1975թ.: Դեպքի առթիվ  ՀՀ  ՔԿ Արագածոտնի մարզային […]

Գողության փորձ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը և փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի […]

Կրակոց է հնչել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձից

Այսօր վաղ առավոտյան գողության  փորձ է կատարվել Գյումրիի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի առանձնատներից մեկից։  Երկու անձինք, օգտվելով առիթից, որ տանը մարդ չի եղել, փակ դարպասներից ներս են մտել ու փորձել են գողանալ կենցաղային տարբեր տեսակի իրեր։  Բայց  չեն հասցրել տանել գողոնը, վրա է հասել ոստիկանության աշխատակիցը, ոստիկանություն ահազանգել է հարևանը։    Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկը փակ […]

Ավտոլվացման կետի աշխատակիցը մեքենայից գողություն է արել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ գործողությունների արդյունքում բացահայտվել է գողացված բանկային քարտի միջոցով համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը։   Մեղադրանք է առաջադրվել ավտոլվացման կետի 22-ամյա աշխատակցին: Նախնական քննության տվյալներով՝ 2017թ. հունվարի 7-ին՝ քաղաքացին իր ավտոմեքենան տարել է ավտոլվացման կետ՝ լվանալու, որի ժամանակ ավտոմեքենայից հափշտակվել է կանխիկ գումար, […]

4 անգամ դատված կինը մտել է ոստիկանության բաժին, հայհոյել, պոկել ոստիկանի ուսադիրը

Սյունիքի մարզում մարտի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում Գորիսի բնակչուհի 32-ամյա Լիանա Ջ.-ն այցելել է ոստիկանության Գորիսի բաժնի վարչական բաժին եւ ոտքերով մի քանի անգամ հարվածել բաժնի մուտքի երկաթյա դռանը եւ պահանջել, որպեսզի դուռը բացեն։ Shamshyan.com-ի   փոխանցմամբ, կնոջ առջեւ դռները բացելուց հետո նա ներս է մտել շենք եւ հայհոյանքներ տվել ոստիկանության […]

Երկու օրում 55 հանցագործություն է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 24-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 55 դեպք։ Մասնավորապես՝ յուրացման կամ վատնման 17, մարմնական վնասվածք հասցնելու 14, անձնական ունեցվածքի գողության 12, խուլիգանության 3, խարդախության եւ թմրամիջոցի հայտնաբերման 2-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, ապօրինի ծառահատման եւ ավտոմեքենայի փախցնելու 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական […]

Կրակոցներ Երևանում

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երեւանում: Ժամը 18:30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Չարենցի փողոցում կրակոցներ են հնչել:Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը ժամանել է դեպքի վայր: Ոստիկանները Չարենցի փողոցի թիվ 167 տան մոտ հայտնաբերել են կրակված պարկուճ: Այս պահին ոստիկանության օպերատիվ խմբերը պարզում են՝ արդյոք կրակոցի արդյունքում հիվանդանոցներում վիրավորներ կան […]

Շիրակացու անվան ճեմարանի սաները 500 գիրք նվիրեցին սահմանային գյուղին/տեսանյութ/

Անանիա  Շիրակացու անվան ճեմարանի 992 խմբի սաներ Նանե Վարդանյանը, Անահիտ Վարսանյանը եւ Դավիթ Մովսիսյանը ամիսներ առաջ որոշեցին ծրագրել ազգանվեր մի գործ, որը ավարտին հասցրին երեկ` մարտի 25-ին: 15 ամյա պատանիները շուրջ 500 գիրք նվիրեցին Տավուշի մարզի սահմանապահ Չորաթան համայնքին: Նրանց  ոգևորությունը մեծ էր, սակայն անկարագրելի էր այն պահը երբ երևանաբնակ պատանիները հանդիպեցին սահմանապահ գյուղի փոքրիկներին: Արածի իրական գնահատականը չորաթանցի փոքրիկների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի