26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Կրակոց է հնչել․ նոր մանրամասներ՝ Գյումրիում տեղի ունեցած կողոպուտի փորձից

Այսօր վաղ առավոտյան գողության  փորձ է կատարվել Գյումրիի կենտրոնում գտնվող Աբովյան փողոցի առանձնատներից մեկից։ 

Երկու անձինք, օգտվելով առիթից, որ տանը մարդ չի եղել, փակ դարպասներից ներս են մտել ու փորձել են գողանալ կենցաղային տարբեր տեսակի իրեր։ 
Բայց  չեն հասցրել տանել գողոնը, վրա է հասել ոստիկանության աշխատակիցը, ոստիկանություն ահազանգել է հարևանը։  
 Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներից մեկը փակ դարպասից մուտք է գործել՝ հանդիպելով գողոնը կրող երկու անձանց։ Ոստիկանը պահանջել է վերադարձնել գողոնը, բայց երկու անձինք  տեսնելով, որ ոստիկանության աշխատակիցը մենակ է, չեն ենթարկվել  և բռնություն են գործադրել նրա նկատմամբ։ Ոստիկանը նախազգուշական մեկ կրակոց է արձակել, անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ մյուսի փախուստը կանխվել է տվյալ ոստիկանի ու դեպքի վայր ժամանած ոստիկանական խմբի օգնությամբ։ Գողության նպատակով առանձնատուն ներխուժած անձանցից մեկը ոստիկանի կրակոցից թեթևակի, կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող վնասվածք է ստացել։ 
 Նշենք, որ տանտերերը բնակվում են Երևանում, սակայն ժամանակ առ ժամանակ գալիս են Գյումրի՝ իրենց առանձնատուն։ 
 Շիրակի մարզի դատախազությունը տեղեկացրեց, որ գողության փորձ կատարած անձանցից մեկը՝ Ա․ Ե․-ն, ձերբակալված է, նա երիտասարդ է, նախկինում դատապարտված անձ է, մյուսի ինքնությունը անհայտ է:   Հարուցվել է քրեական գործ՝ գողության փորձի ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մասով։ 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ