13 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Մանուշակ» մանկապարտեզում երեխայի պատանդառության գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Արմավիրի մարզի դատախազի տեղակալի կողմից ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 2017թ. հոկտեմբերի 30-ին պատանդառության և մանկապարտեզի աշխատակիցներին մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2017թ. հոկտեմբերի 30-ին` ժամը 16-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ Ա. Հ.-ն  մտել է Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի վրա տեղակայված <Մանուշակ> մանկապարտեզի վարչական […]

Կալանավորին ատամների անվճար պրոթեզավորում են կատարել. ՄԻՊ

Քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձը խնդրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում իրականացնելու հարցում: Դիմումատուի տեղեկացմամբ՝ ատամների մեծ մասի բացակայության պատճառով առաջացել են առողջական խնդիրներ: Դիմել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, սակայն քայլեր չեն ձեռնարկվել պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ատամների պրոթեզավորում կազմակերպելու ուղղությամբ: Պաշտպանի աշխատակազմում […]

«Երկիր ծիրանին» Տարոն Մարգարյանի դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար  Զարուհի Փոստանջյանը, Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներ Սոննա Աղեկյանը եւ Մարինա Խաչատրյանը այսօր՝ մարտի 26-ին, բողոք են ներկայացրել ՀՀ Վճռաբեկ դատարան ընդդեմ Երեւանի քաղաքապետի: «Երկիր ծիրանի»-ից  հայտնում են, որ նրանք պահանջում են պարտավորեցնել Տարոն Մարգարյանին կատարել հայցվող գործողությունները, այն է՝ կազմել արձանագրություն Երեւանի ավագանու անդամներ՝ Մնացական Պարակշիեւի ու […]

Խոշտանգման համար ոստիկաններ կպատժվեն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի  309.1-րդ 2-րդ մասի 4-րդ կետով, 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Այսպես, Սյունիքի մարզի բնակիչ Գ. Ղ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր […]

Վերջապես բերման ենթարկվեց

Մարտի 24-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Դոնի Ռոստով-Երևան չվերթով ՀՀ են տեղափոխել 1971 թ. ծնված Նվեր Մ.-ին, որը 2015թ. սեպտեմբերի 17-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:          

Մեզ հետևում են և փորձում ճնշել.նստացույց հայտարարած գնդապետ

  Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը շարունակում է մարտի 21-ից սկսած շուրջօրյա նստացույցն Ազատության հրապարակում և այն դադարեցնելու ցանկություն չունի:  Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պահեստազորի գնդապետը հայտնեց.«Առերևույթ իրավիճակը հանդարտ է, բայց մեզ հետևում են, փորձում են ճնշումներ գործադրել, շարունակ հսկողության տակ ենք, սակայն հետ դարձի ճանապարհ չկա»: Ազատամարտիկը նշեց, որ երեկոյան ժամերին ավելի շատ մարդիկ են միանում և […]

Ո՞վ է «Սասնա ծռերի» գործով դատավորը

«Սասնա ծռեր» խմբի  11 անդամների առանձնացված մասով գործով, որը քննվում էր Արթուր Օհանյանի նախագահությամբ, նոր դատավոր է նշանակվել. գործը մակագրվել է Արշակ Վարդանյանին: Վերջինս Երևանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստավայրի դատավորներից է: Հիշեցնենք, որ Արթուր Օհանյանը քննում էր «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, […]

Սկանդալային նամակ թողած դատապարտյալը մահից առաջ խոշտանգվել է. փաստաբանը հայտնում է/տեսանյութ/

2017 թվականի ապրիլի 5-ին մահացավ սկանդալային հայտարարություններով հայտնի ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի  դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը: Չնայած Գևորգյանը բազմաթիվ հիվանդություններ ուներ նրա մահը առեղծվածային էր և բազմաթիվ հարցերի առիթ դարձավ: «Մենք անհերքելի ապացույցներ ունենք, որ Հրաչյա Գևորգյանը մահանալուց առաջ խոշտանգվել է»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան, Հրաչյա Գևորգյանի շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը: Պապիկյանը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի