14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Գողության փորձ Գյումրիում

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի տներից մեկից գողության փորձ կատարելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի մարտի 26-ին՝ ժամը 06:05-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք բացել են Գյումրի քաղաքի բնակիչներից մեկի տան հեռակառավարվող դուռը և փորձել հափշտակություն կատարել: Միջադեպը նկատած մեկ այլ քաղաքացի ահազանգել է ոստիկանություն, ինչի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել ոստիկանության աշխատակիցը, ում գործողությունների արդյունքում կանխվել է գողությունը։ Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկը փորձել է դիմադրություն ցույց տալ ոստիկանության աշխատակցին, ով իրեն ամրակցված զենքից կրակոց է արձակել և վնասազերծել նրան։  Գողության փորձ կատարած անձանցից մեկին հաջողվել է դեպքի վայրից դիմել փախուստի, իսկը մյուսը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետի, 316-րդ հոդվածի հատկանիշներով, ոստիկանության աշխատակիցը և տան տերը ճանաչվել են տուժող: Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Մեկ անձ ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած մյուս անձին հայտնաբերելու, դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ