14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Կրակոցներ են հնչել դատարանի դիմաց

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Սևանի դատարանի դիմաց, մեկ անձ վիրավորվել է ոտքի շրջանում: Դատարանում այսօր ընթանում էր Հայկ Հակոբյանի՝ Գեղաքրունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի միակ որդիու սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Մեխակ Հարությունյանն է՝ Գեղարքունիքի Նորատուս գյուղի գյուղապետ Մուրադ Հարությունյանի եղբորորդին: «Փաստինֆո»-ի թղթակցի այս տեղեկությունը հաստատեց նաև քրեական գործով տուժող, սպանված Հայկ Հակոբյանի իրավահաջորդի ներկայացուցիչ փաստաբան […]

Դուք լուծեք այդ հարցերը, թե չէ ես կլուծեմ. վարչապետի պոռթկումը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ բարձրացրեց Նորք Մարաշում ուշ ժամի վերջերս գրանցված հրավառության մասին փաստը: Նա նշեց, որ հաճախ են նախատեսված ժամից հետո հրավառություններ լինում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Նորք Մարաշն էլ ոստիկանության բաժանմունք ունի, այնտեղ պետք է դիմեր նախարարը: Նա նաև հիշեցրեց, որ համապատասխան օրենքն է ընդունվել ամիսներ առաջ, որը պետք […]

Սասուն Միքայելյանը «թռել» է Նիկոլ Փաշինյանի գլխից. Իրավունք

Դատարանը մերժել է մամուլի կողմից քրեական հեղինակություն որակված Նորատուսցի Ալիկ մականվամբ հայտնի Ալիկ Բանդուրյանի խա­փանման միջոցը փոխելու՝ պաշտպա­նի միջնորդությունը: Ըստ մեղադրան­քի՝ Բանդուրյանը 2016 թվականի նո­յեմբերին մի շարք անձանց դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը դի­տավորությամբ ծանր վնաս պատճառելուն: Շենգավիթ վարչական շրջանի գեղեցկության սրահներից մեկում կրակոցներ էին հնչել, ինչի հետեւան­քով երկու հոգի մահացել էր: Իսկ այսօր պարզվում […]

Օսիպյանն անցավ Վովային

Եթե նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրերին փոփոխում էր առնվազն մի քանի ամիսը մեկ, ապա նորանշանակ Վալերի Օսիպյանն այս հարցում անցել է նախկին ղեկավարին: Վալերի Օսիպյանն անակնկալի է բերել Շիրակի մարզի ոստիկաններին: Նա Շիրակի ներկայիս ոստիկանապետ՝ գնդապետ Գրիգոր Գրիգորյանին, որին Տավուշից ուղարկել էր Շիրակ մայիսի 20-ին՝ ընդամենը 18 օր առաջ, հունիսի 7-ին նշանակել է Վայոց ձորի […]

Ոչ թե թմրանյութերի մաքսանենգություն, այլ ապօրինի ռազմամթերք. փոխվարչապետի գրասենյակի հայտարարությունը

Սիրելի՛ քաղաքացիներ, տեղյակ ենք, որ փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նշանակումը սոցիալական ցանցերում և մամուլում որոշակի քննարկումների և մտահոգությունների առիթ է դարձել: Ուսումնասիրել ենք նաև մամուլի անդրադարձը Գեորգի Մուրադյանի կենսագրությանը, մասնավորապես՝ նրա ենթադրյալ առնչությանը թմրանյութերի մաքսանենգության հետ: Այս առիթով մենք մեր մտահոգությունն ենք հայտնում տեղեկատվության ոչ համակողմանիության կապակցությամբ: Հրապարակումներից որևէ մեկում մենք չենք տեսել այն փաստի […]

Վարչական տուգանքները վճարելուց խուսափելու և պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն ավելի քան 168 մլն դրամի վնաս է պատճառվել

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2018թ. մարտի 19-ին հաստատված հաշվետվության և կից նյութերի ու փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2016-2017թթ. ընթացքում ավտոմեքենաների սեփականատեր հանդիսացող անձինք, հանդիսանալով տեսանկարա­հանման և լուսանկարահանման միջոցով ամրագրված ՃԵԿ խախտումների սուբյեկտ, ապացույցներ են ներկայացրել գույք կամ եկամուտներ չունեցող 15 ֆիզիկական անձանց կողմից խախտումները կատարելու վերաբերյալ: Արդյուն­քում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության աշխատակիցները 14890 խախտում­ների […]

Դա ավելի վատ է, քան ընտրություններում փող բաժանելը

– Պարոն Մանուկյան, Ավետիք Իշխանյանը մի հոդված է հրապարակել, որում,  զուգահեռներ անցկացնելով 1988-1990 թթ․ և 2018թ․իրադարձությունների միջև, նշում է, որ ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր հին սերունդը, մասնավորապես՝ 88-ի շարժման ղեկավարները, չեն հաշտվում սերնդափոխության հետ: Դա ճի՞շտ է: – Ընդհանրապես նման բացատրությունն այնպիսի բարդ իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել 1988-ին և այս տարի, համարում եմ շատ վտանգավոր, որովհետև […]

Հերթական յուրացման դեպքը

Մայիսի 24-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների ստացած օպերատիվ տեղեկություններով նախապատրաստված նյութերով իրականացված նախնական քննությամբ պարզվել է, որ անցած տարվա փետրվարի 21-ին Երևանի քաղաքապետարանի և «ԱՆՆԱ-80» ՍՊ ընկերության միջև կնքված 61,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագրերի կատարման արդյունքում յուրացվել է շուրջ 10,000,000 դրամ։ Պարզվել է, որ […]

Փաշինյանը «մարտի 1»-ի գործի բացահայտման վերաբերյալ ցուցումներ է տվել

«Մենք բարոյական պարտք ունենք «մարտի 1-ի» զոհերի առաջ, որովհետև միգուցե եթե չլիներ «մարտի 1»-ը, դժվար կլիներ խուսափել փողոցային վենդետաներից հեղափոխության ժամանակ»,-այսօր Կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարևորեց «մարտի 1»-ի զոհերի սպանությունների բացահայտումը, ապա հավելեց, որ արդեն հանձնարարականներ է տվել իրավապահ մարմիններին: «Իրավապահ համակարգի աշխատանքը բավարար չեմ կարող գնահատել այնքան ժամանակ, քանի դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի