14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Մի կաշառակեր էլ /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Սարամեջ գյուղի համայնքապետը ապօրինություն է թույլ տվել: Նշված վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Սարամեջ համայնքի ղեկավար Հայկ Հովհաննիսյանը մի քաղաքացուց պահանջել […]

Բացահայտել են գյուղի դպրոցի տնօրենի չարաշահումները /տեսանյութ/

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզի Խնկոյան համայնքի Աթաբեկ Խնկոյանի անվան դպրոցի տնօրենը թույլ է տալիս չարաշահումներ:  Նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ նշված դպրոցի տնօրեն Մարինե Առաքելյանը 2017 […]

ԱԱԾ-ն բացահայտեց Նվարդին /Տեսանյութ/

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:                 Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացի Նվարդ Օսիպյանը, մի շարք քաղաքացիների ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալի կամ նախարարության վերահսկիչ վարչության աշխատակից և չարաշահելով վերջիններիս […]

Ո՞ր արժանիքների համար

Ըստ «Ոտքի՛, Հայաստան» շարժման առաջնորդ Անդրեաս Ղուկասյանի, մյուս հարցը, որն առաջացել է այս օրերին, ԱԱԾ-ի ղեկավարի նշանակումն է: Ո՞ր արժանիքների համար ինչ-որ մեկը նշանակվեց ԱԱԾ-ի պետ, մարդը ինչ-որ բան արե՞լ էր հանրության համար,- «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի ուղիղ եթերում ասաց Անդրեաս Ղուկասյանը:- Ծառայում էր ռեժիմին»: Տեսանյութը՝ «Նոյյան Տապան»-ի:  

Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի որդին` Արամ Մանուկյանն ազատվեց կալանքից: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց որոշումը: Ըստ դատավորի որոշման`  Արամ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվում է պատգամավորների երաշխավորագրերով: Հիշեցնենք՝ «Ելք»-ից պատգամավորներ Հակոբ Կոնջորյանը եւ Ալեն Սիմոնյանը երաշխավորագրեր էին ներկայացրել դատարան՝ վճարելով 1 մլն դրամ գումար։ […]

Ի՞նչ հետևանքների կբերի փաստացի հրաժարումը խաղաղ բանակցություններից. Քոչարյանի գրասենյակից՝ Փաշինյանին

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը 2rd.am-ի խնդրանքով մեկնաբանություն է տվել հետեւյալ հարցի շուրջ. 2rd.am – Պարոն Սողոմոնյան, նախօրեին, ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելիս, վարչապետ Փաշինյանը անդրադարձավ ղարաբաղյան կարգավորման թեմային: Մասնավորապես, նա հյատարարեց, որ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: “Այն որ […]

Գլխավոր դատախազը դիմել է Արտակ Զեյնալյանին եւ Վալերի Օսիպյանին

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետա­կան բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտ­քերի ապահովման նկատմամբ վերահսկո­ղության արդյունքները: Ուսումնասիրությամբ ի հայտ բերված՝ առերևութ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումների փաստերով ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից արդեն իսկ հարուցվել է 5 […]

Պավլիկ Մանուկյանի Արամի համար

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու  Հայկ Կոջոյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսել են իրենց անելիքներից: Ալեն Սիմոնյանը մասնավորապես պատմել է, թե հանդիպում է ունեցել ոստիկանապետի հետ, եւ Վալերի Օսիպյանը խոստացել է որ առաջիկայում որոշում կլինի՝ լուսաձայնային նռակներն այլևս չեն օգտագործվի խաղաղ ցուցարարների դեմ, դրանք կօգտագործվեն միայն քրեական տարերի վնասազերծման համար: Հայկ Կոջոյանն էլ նկատել է, որ միջնորդություն […]

Զինծառայողների իրավունքներին վերաբերող բողոքների մեծ մասը կապված է բժշկական փորձաքննությունների հետ․ Պաշտպան

Հունիսի 8-ին տեղ է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր զինծառայողների իրավունքների հարցերով փորձագիտական խորհրդի ընդլայնված նիստը, որի ժամանակ ներկայացվել ու քննարկվել է Պաշտպանի 2017 թվականի տարեկան հաղորդման մեջ արտացոլված ՀՀ զինված ուժերում առկա խնդիրներն ու առաջարկվող լուծումները։ «2017 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների գերակշիռ մասն առնչվել է զորակոչի ընթացքում զինապարտներին պատշաճ բժշկական […]

Հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Հունիսի 8-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Սևանի դատարանի մոտ կրակոցներ են հնչել։ Նաև «Սևան» բժշկական կենտրոնից է ահազանգ ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 63-ամյա մի բնակիչ։ Դեպքի վայր և հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբերը պարզել են տղամարդու ուղղությամբ կրակած անձի ինքնությունը։  Ձեռնարկվում են միջոցառումներ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի