14 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

«Դուխով»՝ գյուղապետին կալանավորելու որոշում է կայացվել

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Տաշիրի բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս.Վ.-ն, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, Մեծավանի մշակույթի կենտրոնում որպես տնօրեն և որպես դռնապահ ձևակերպել է անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված գումարները յուրացվել են:  Փաստի առթիվ նախապատրաստված նյութերով առերևույթ փաստական […]

Հրապարակվել է Պաշտպանի արտահերթ զեկույցը /տեսանյութ/

Հունիսի 12-ին տեղի ունեցավ «ՀՀ կողմից երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կից արձանագրություններով սահմանված պարտականությունների կատարման վիճակի վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ հրապարակային զեկույցի շնորհանդես-քննարկումը։ Այն լույս է տեսել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ 1993 թվականին Հայաստանը, վավերացնելով Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, պարտավորություն է ստանձնել համապատասխանեցնելու իր ներպետական օրենքները և պրակտիկան միջազգային այս փաստաթղթի […]

Նիկոլ Փաշինյանը 2 խնդիր է դնում ՀՔԾ-ի առջեւ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հատուկ քննչական ծառայության աշխատակազմին է ներկայացրել ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՀՔԾ նախկին պետ Վահրամ Շահինյանին կատարած աշխատանքի համար և շնորհավորել նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: «Օրենսդրությամբ սահմանված է, որ ՀՔԾ-ն զբաղվում է այն իրավախախտումներով, հանցագործություններով, որոնք վերագրվում են օրենսդիր, դատական, գործադիր իշխանության ներկայացուցիչներին: […]

ՊԵԿ-ից զգուշացրել են սուպերմարկետներին

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների` անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները: «Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ […]

Նունե Եսայանը պարզաբանում է /տեսանյութ/

Երգչուհի Նունե Եսայանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը պարզաբանումներ ներկայացրեց իր անվան շուրջ շրջանառվող տեղեկությունների առնչությամբ: Նա ասաց, որ հինգ տարի առաջ իրեն հարազատ մարդը խնդրել է երաշխավոր կանգնել, և նա համաձայնել է, ինչն այսօր խնդիրներ է հարուցել: Հիշեցնենք, օրերս հրապարակվել էր փաստաբան Դավիթ Ասատրյանի նամակը՝ ուղղված պատկան մարմիններին: Դրանում ներկայացված էր գործի նախապատմությունը, համաձայն որի՝ քաղաքացի […]

«Դուխով»

Հունիսի 11-ին ոստիկանության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություններ ստացվեցին, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքի ղեկավար Վահան Ուռուսյանը հակառակ ծառայության շահերին օգտագործելով պաշտոնեական դիրքը՝ թույլ է տվել չարաշահումներ։ Նույն օրը, ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ի […]

Հայտնաբերվել է տանտիրուհու մոխրացած դիակը

Հունիսի 12-ին, ժամը 00.35-ին, ՀՀ ԱԻՆ Շիրակի մարզի փրկարարական վարչությունից ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղու վերջնամասում գտնվող Գյումրու ցուցանակի հետնամասում ծուխ է նկատվում:  Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 1.41-ին՝ մեկ մարտական հաշվարկի ուժերով: Ազատանի խճուղի թիվ 55/1 հասցեի դիմաց գտնվող շինության ներսում հրդեհը հանգցնելուց հետո հայտնաբերվել է 1952 թ. ծնված […]

Դիմում են ԱԺ պատգամավորներին

Հունիսի 15-ին Վճռաբեկ դատարանը կքննի Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գործով բողոքը: Քաղաքական բանտարկյալ տերմինին այնքան շատ է անդրադարձ եղել, այն այնքան է չարաշահվել, այնքան են մեկնաբանվել այդ հասկացության չափանիշներն ու միջազգային մոտեցումը, որ այսօր կարևոր ենք համարում հիշեցնել և շեշտել, որ խոսքը, այս ամենից զատ, հերոսի մասին է: Տարբեր […]

Փաշինյանը որոշել է ոչնչացնել Ծառուկյանին. Ժամանակ

Հայաստանի նոր կառավարության առաջին օրենսդրական նախաձեռնություններից մեկը, որը երեկ դրվել է շրջանառության մեջ, վերաբերում է բարեգործությանը: Հայաստանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել Բարեգործության մասին օրենքում: Թե ինչու է կառավարությունը որոշել առաջիններից մեկը անդրադառնալ հենց բարեգործությանը և բարեգործական գործունեության կանոնակարգմանը, կարծում ենք՝ կարիք չկա երկար բացատրելու: Երբ Հայաստանում խոսք է գնում բարեգործության և բարեգործի մասին, բոլորը […]

ԱԱԾ պետի տեղակալն էլ

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի