Սամվել Բաբայանը ազատ արձակվեց
Վճռաբեկ դատարանը քիչ առաջ ազատ արձակեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանին: Վճռաբեկ դատարանը փոխեց Սամվել Բաբայանի խափանման միջոցը՝ հաշվի առնելով Ազգային ժողովի 11 պատգամավորների ներկայացրած անձնական երաշխավորությունը: Դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին նաեւ ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանն ու Արմեն Պողոսյանը: Վճռաբեկ դատարանը որոշեց նաեւ ամբաստանյալների բողոքը բավարարել մասնակի եւ գործն ուղարկել նոր քննության: […]





































