23 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելը  ռմբակոծում է Ռաֆահը, մարդիկ փախչում են /Տեսանյութ/

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA)  Իսրայելին մեղադրում է Գազայի «միջնադարյան պաշարման» մեջ: Իսրայելը սկսել է ինտենսիվ կերպով ռմբակոծել Ռաֆահը, որի արդյունքում 110,000 պաղեստինցիներ փախչում են Ռաֆահից: Քաղաքում օգնությունը վերջանում է: Հիշեցնենք, որ հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց համաձայնության: Մանրամասները՝ կից տեսանյութում:

Ռուսաստանը ցամաքային հարձակում է իրականացրել Ուկրաինայում /Տեսանյութ/

Ուկրաինական ուժերը հակահարձակման են անցել ռուսական նոր գրոհը  կասեցնելու համար: Ռուսական բանակը, անցնելով հարձակման, փորձում է ստեղծել Պուտինի ծրագրած «բուֆերային գոտին»: Ռուսական ուժերը փորձել են  ցամաքային հարձակում իրականացրել՝ ներխուժելով Ուկրաինայի հյուսիսարևելյան Խարկովի մարզ՝ կիրառելով հրետանային և կառավարվող օդային ռումբեր: Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ուժերը փորձել են ճեղքել ուկրաինական պաշտպանությունը Վովչանսկ […]

ՆԳՆ-ն պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. Ժողովուրդ

Հայաստանում այժմ թեժ քաղաքական իրավիճակ է, եւ ներքին գործերի նախարարությունն ամբողջ ուժերը կենտրոնացրել է ՀՀ կառավարության շենքը արծվաբույնի պես հսկելու գործին։ Սրան զուգահեռ, ներքին գործերի նախարարությունը ճոխ եւ աստղաբաշխական գնումների պայմանագրեր է կնքել՝ խմածությունը չափող սարքերի պահեստամասեր՝ փչիկներ, ձեռք բերելու համար։ Կնքված 2 պայմանագրից առաջինի արժեքը կազմել է 7 մլն 934 հազար դրամ, իսկ երկրորդ […]

Էջմիածնում բերման ենթարկվածներին ոստիկանությունում կպահեն մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը

«Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, ովքեր այսօր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերման են ենթարկվել ոստիկանության բաժին:  Ըստ տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը: Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները»։ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով: Այս մասին էլ հայտնել են […]

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է

Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վարչապետ Փաշինյանի հայտարարության ասպեկտներով, ինչպես նաև Փաշինյանի համախոհ Հովիկ Աղազարյանի տված վերջին հարցազրույցով, որը կասկածի տակ է դնում Թուրքիային հետապնդելու Հայաստանի իրավական հիմքը, ինչպես նաև ցեղասպանության զոհերի ցուցակի կազմման վերաբերյալ բանավեճերով: Դրա մասին ասված է Լեմկինի ինստիտուտի՝ NEWS.am-ին փոխանցած հայտարարությունում: Լեմկինի […]

ՌԴ-ում ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը

«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանի բացառիկ տեղեկությունների համաձայն ժամեր առաջ ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Նրա նկատմամբ հայտարարվել է դաշնային հետախուզում հայաստանյան իշխանությունների պահանջով՝ հակաիշխանական կոչեր հնչեցնելու համար, ՀՀ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում։  

ՔՊ-ական պատգամավորի կողմից ատելության խոսք տարածելու կապակցությամբ Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել մի շարք կառույցների

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «ՀՀ սուվերեն տարածքից կատարվող միակողմանի զիջումները մերժելու, իշխանության կողմից խաբված չլինելու համար փողոց դուրս եկած տավուշեցիները, նրանց միացած տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ Երեւանում, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, թիրախավորվում են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից: ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Ասլանյանն «ArmLur.am» կայքին տված հարցազրույցում ասել է․ […]

Համացանցային ծանոթության արդյունքները՝ ապագա «կինը» տղամարդ է եղել.

Oddity Central-ի փոխանցմամբ՝  Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է: Համացանցային ծանոթության արդյունքում ինդոնեզացին առաջին հանդիպմանն իսկ սիրահարվել է: Տղամարդը խոստովանել է, որ իր «հարսնացուն» որոշ տարօրինակություններ ուներ, բայց իր մտքով երբեք չէր անցել, որ նա իրականում ծպտված տղամարդ է: Իրեն  Ադինդա Կանզա Ազզահրա ներկայացնող տղամարդը միշտ […]

Ոստիկանության օրինական պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքների

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է. «Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։ Ուստի, Ոստիկանության օրինական պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։ Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված