12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հաղթել է Հանրապետական թեկնածուն

Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքում հաղթել է Հանրապետական թեկնածուն։ ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ ՀՀԿ֊ական Կամո Գեւորգյանը ստացել է 1652 ձայն եւ վերընտրվել։ Նշենք, որ Գեւորգյանը 2003թ.֊ից Ներքին Գետաշենի գյուղապետն է։   

Փաշինյանը մեղադրում է Վանեցյանին եւ Օսիպյանին

Թույլ տվեք ասել, որ սա խայտառակ հայտարարություն է մի քանի մասով։ Նախ՝ ըստ այս հայտարարության, նարկոթրաֆիքինգի մասնակցության մեջ մեղադրվեց Մեղրիի մաքսակետը, տարածքի ոստիկանապետը, նախկին մարզպետները, ընդ որում՝ նրանցից ոչ մեկի նկատմամբ դեռ այդ հոդվածով մեղադրանք չկա։ Հետո, փաստորեն, հիմա էլ մեղադրվում են նույն հսմագործակցության մեջ Օսիպյանն ու Վանեցյանը, կամ ուղղակի մեղադրում է անգործության մեջ, ու […]

«Այն, ինչ կարելի է Յուպիտերին, չի թույլատրվում եզին»

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները նախօրեին փակել էին Երևան-Սևան մայրուղին և պահանջում էին ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուց հետո գորիսեցիներն էին ոտքի ելել, Ալավերդու պղնձաձուլարանի ու իրենց աշխատատեղերի ճակատագիրը նույն մեթոդով փորձում են փրկել գործազրկության եզրին կանգնած քաղաքացիները, սրանից […]

Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ-ի դիմաց

Բողոքի ակցիա է սկսվել ԱԺ շենքի դիմաց: Փողոց են դուրս եկել «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները: Ազգային ժողովի ծառայողական մուտքի մոտ վարորդները պահանջում են աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը վերացնել։ Նախաձեռնության անդամները նշում են, որ լուծում ունեն եւ պետք է բանակցեն կառավարության հետ: Հիշեցնենք, որ 2018 թ. հունվարի 18-ին կառավարության որոշմամբ արգելվեց աջ ղեկով մեքենաների ներմուծումը: […]

Երևան-Սևան ճանապարհը բաց է. Ոստիկանություն

Այս պահին Երևան-Սևան ճանապարհը բաց է, երթևեկությունը կարգավորված է: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը` նշելով, որ ավելի վաղ Սևանի բաժնի ոստիկանների ձերբակալման պատճառով ոստիկանների հարազատները փակել էին ճանապարհը: «Բացատրական աշխատանքներ են տարվել հարազատների հետ, այս պահին ճանապարհը բաց է»,-ասաց նա և նշեց, որ տեղում է եղել […]

Ցմահ ազատազրկվածի արդարացումը վերջինը չէ. Հայկական Ժամանակ

«Մեծ, ընդարձակ համաներում է լինելու: Մի քանի օրից Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշ­տական հանձնաժողովում կքն­նարկվի, իսկ հետո ելույթում կհնչեցնեմ այդ թվերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն դեպ­քին, որ ցմահ ազատազրկվածն առաջին անգամ դատարանով ար­դարացվել է, նախարարն ասաց. «Դա առաջինն է, բայց վերջինը չէ»: Նախարարը նշեց, որ Հայաստա­նում […]

Արտակարգ իրավիճակ Երևան–Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։  «Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների […]

Իշխանության թեկնածուին ՍԴ նախագահի աթոռին դնելը տեխնիկայի հարց է. Հայկական Ժամանակ

Հանրապետության նախա­գահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատա­րանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է հայտնի փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությու­նը: Այս մասին երեկ հայտա­րարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Բաբլոյանի հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հան­րապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդ­վածի 5-րդ մասի համաձայն՝ ՍԴ դատավորի ընտրու­թյան հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին գումար­վելիք Աժ […]

Վենետիկից հերքեցին Արարատի «լավ լուր»-ը. Հրապարակ

Վենետիկ մեկնած պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, երեկ շտապեց «լավ լուր» հաղորդել՝ հանձնաժողովն «օրհնել» է նոր Ընտրական օրենսգիրքը: Բայց կարճ ժամանակ անց հանձնաժողովի կայքում հայտնվեց պաշտոնական հայտարարությունը, որտեղ դիվանագիտորեն ողջունել են նվազագույն շեմի եւ ընտրագրավի իջեցումը, բանակում ազատ ընտրության ապահովումը եւ այլն, սակայն հիշեցրել են իրենց «վերապահումները»՝ ընտրական համակարգում խոշոր փոփոխություններ, մասնավորապես՝ տարածքային ցուցակների վերացում, պետք […]

Մարտի 1-ի գործի բացահայտումն այս իշխանությունները ավելի լուրջ փակուղի են մտցրել

Նիկոլ Փաշինյան. «Մարտի 1-ի գործը բացահայտված է»: Սասուն Խաչատրյան. «Տիգրան Աբգարյանին սպանել է հատուկ ջոկատայինը… Սպանությունները բացահայտված են… Մարտի 1-ի սպանդին մասնակցած զինվորականները հավելյալ գումարներ են ստացել… Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված զենքերը հնարավոր է, որ օգտագործվել են մարտի 1-ին» -Մարտի 1-ի գործով բացառապես ոչ ոքի մեղադրանք առաջադրված չէ 10 զոհերի սպանությունները ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ մասով: -Մարտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի