12 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Պարզվել են ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները

Պարզվել են ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Պարզվել է շրջանակը, թե ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել։ Գաղտնալսման եղանակն այս պահին պարզվում է», – ասաց Ա. Վանեցյանը։    

Փաշինյանի հաշվարկը՝ Սահմանադրությունը թաքնված լուծումներ ունի. Ժողովուրդ

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի ժամանակ սպասվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Եվ այս պարագայում դեկտեմբերի 9-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Իսկ ահա արդեն արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Սահմանադրությունում հետաքրքիր լուծումներ են թաքնված: Մասնավորապես, օրաթերթը տեղեկացավ, որ ընտրություններից հետո գործելու է Սահմանադրության 149-րդ հոդվածը, որը սահմանում է. «Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների […]

Նիկոլ Փաշինյանը պատրա՞ստ է վճարել այդ գինը

«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն»  նախաձեռնության  համահիմնադիր Հայկ Այվազյանը ուշագրավ բացահայտում է արել ՀՀ և Կանադայի վարչապետներին գուլպաներ նվիրած դիզայներ Էդուարդ Քանքանյանի ինստագրամի էջից: Ներկայացվում է մի լուսանկար, որի վրա գրված է. «Բոլորը ողջունելի են, Վաշինգտոն, եկեղեցի, ԼԳԲՏ»։ «Կանադայի վարչապետն իր պաշտոնավարման ընթացքում պղծեց Կանադան, օրենքով ամրագրելով տարբեր տեսակի պղծություններ, լինելով այդ պղծությունների ակտիվ գովազդողը և ջատագովը։ Նա հայտարարեց, որ […]

Դատարանը երկու ամսով երկարաձգել է Մանվել Գրիգորյանի կալանքը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ այս որոշման առնչությամբ հանդես է գալու հայտարարությամբ: «Դիրքորոշման հետ կապված հոկտեմբերի 17-ին հայտարարությամբ եմ հանդես գալու: Նախնական կարծիքս սա է` անձը պատանդի կարգավիճակով գտնվում է կալանքի տակ»,- ասաց Բաղդասարյանը: Դատարանը […]

Հայաստանում լինելու է ամենածավալուն համաներումը. Արտակ Զեյնալյան

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտնել է, որ  դատապարտյալների համաներման նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում Զեյնալյանը շեշտեց, որ լինելու է ամենածավալուն համաներումը: «Նախագիծը հոկտեմբերի 23-ին կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Մինչ այդ քննարկումները փակ են»,- ասաց Զեյնալյանը: Կառավարությունն արդեն հավանություն է տվել համաներում հայտարարելու մասին նախագծին:

Ո՞վ է Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդականը. բացահայտում

Eurasianet.org  հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանի մասին՝ նշելով, որ նա պարտքեր և խնդիրներ ունի ԱՄՆ-ի իրավապահ մարմինների հետ։ Ըստ այդմ, Արսեն Գասպարյանը ներգրավված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ շատ զգայում հարաբերությունների կարգագորման գործում՝ նրան բնորոշելով որպես արտասահմանում մեծ պարտքեր ունեցող և սիգարի արտադրությամբ զբաղվող գործարար։ Հոդվածագիրը […]

Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենքերը Մարտի 1-ի հետ կապ չունեն. ՀՔԾ պետ

Ազգային ժողովի նախկին նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին առնչվող տարածքում վերջերս հայտնաբերված զենք-զինամթերքը որևէ կապ չունի Մարտի 1-ի դեպքերի հետ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։ Պատասխանելով լրագրողների հարցերին՝ ՀՔԾ պետն ասաց, որ փորձաքննությունն այդ մասով ավարտվել է և հայտնի է դարձել, որ «համընկնումներ չկան»։ «Փորձաքննությունն ավարտվել է, […]

Ժիրայր Սեֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

«Հիմնադիր խորհրդարանի» նախաձեռնող խմբի անդամ, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ազատ արձակել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալներ, ազատազրկման մեջ գտնվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, որպեսզի նրանք հրաժեշտ տան իրենց ընկերոջը՝ Արայիկ Խանդոյանին։ «Հարգելի պարոն վարչապետ Սասնա Ծռեր Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը զրկված են իրենց ընկերոջը […]

Ձախողումից հետո իշխանությունն անցել է նոր մեղադրանքի փնտրտուքի. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքելն է նախօրեին ԱԱԾ տարածած հայտարարությանը, որը վերաբերում է ՀՀ մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ փողերի լվացման մեղադրանքով: «2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ հիմնականում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի