Ցմահ ազատազրկվածի արդարացումը վերջինը չէ. Հայկական Ժամանակ
«Մեծ, ընդարձակ համաներում է լինելու: Մի քանի օրից Աժ պետաիրավական եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում կքննարկվի, իսկ հետո ելույթում կհնչեցնեմ այդ թվերը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը: Անդրադառնալով այն դեպքին, որ ցմահ ազատազրկվածն առաջին անգամ դատարանով արդարացվել է, նախարարն ասաց. «Դա առաջինն է, բայց վերջինը չէ»: Նախարարը նշեց, որ Հայաստանում ՔԿ-ների ծանրաբեռնվածության խնդիր չկա:
«Այս կառավարությունը, արդարադատության նախարարությունն այս խնդիրը լուծել է: Չկա մեկը, որի համար քնելու տեղ չկա: Սա մարդասիրական քայլ է, որն անում է հանրության կողմից»: Լրագրողի դիտարկմանը, որ համաներումը լինելու է նախընտրական շրջանում, նախարարն ասաց. «Որեւէ առնչության չունի, իմ մտքով չի էլ անցել դա: Բացառում եմ այդ վարկածը, որ կապ ունի»: Մամուլում շրջանառվում է 650-ից մինչեւ 800 անձի համաներում շնորհելու մասին:
Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: