11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանն ինքն իր դեմ թակարդ է լարում. Հայոց աշխարհ

Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆՆ անհանգստացած է մեր իրավական, դատական համակարգի վիճակով, ինչպես նաեւ նրանով, որ իշխանափոխությունից հետո այդ ոլորտում որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել։   «Անհանգստացնում է, որ դատական համակարգում որեւէ դրական զարգացման միտում չի նկատվում անգամ իշխանափոխությունից հետո, ինչպես նաեւ այն երեւույթները, որոնք ակնհայտորեն կասկածելի հանգամանքներում են […]

Իմ դեմ հարուցված գործում անձնական վրեժխնդրություն կա. Վահագն Հարությունյան. Armdaily.am

Armdaily.am-ի հետ հարցազրույցում Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը նշել է, որ անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, շինծու գործ է: «Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության […]

Կարենը կարող է դառնալ Մարիշ. ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում արդարադատության նախարարությանը

Օրերս «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրասենյակը (ՔԿԱԳ) կանաչ լույս է վառել սեռափոխված անձանց անվանափոխությունն իրականացնելու հարցում։ «Այսօր, մարդու իրավունքների պաշտպանության օրը, առաջին անգամ Արդարադատության նախարարության  ՔԿԱԳ գրասենյակը օրինականորեն հաստատել է տրանսսեքսուալ մարդկանց անունները՝ առանց տրանսսեքսուալության մասին հոգեբանական ախտորոշման մասին տեղեկանքի, […]

Փաստորեն Հայաստանի տարածքում գերակայում են ՌԴ Սահմանադրությունն ու իրավազորությունը. «Սասնա ծռեր»

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարությունը հայտարարություն է տարածել Ռուսաստանցի զինծառայողի կատարած հերթական սպանության առիթով, որում ասված է. «Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող: Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս […]

Մեղադրանքը չեմ ընդունում. Արմեն Գևորգյան /տեսանյութ/

«Մեղադրանքին ծանոթ եմ, հասկանալի է, որ մեղադրանքը չեմ ընդունում, և մնացած բոլոր պարզաբանումները իմ փաստաբանները կներկայացնեն նիստից հետո»,-այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատական նիստից առաջ լրագրողներին ասաց Արմեն Գևորգյանը։ Հարցին՝ պատահական համարո՞ւմ է, որ հեղափոխությունից հետո իրեն մեղադրանք առաջադրվեց, նա այսպես պատասխանեց. «Եկեք՝ ենթադրություններ չանենք, հանգիստ մեր կյանքով ապրենք»։ Հիշեցնենք, որ դատարանն […]

Վենդետան շարունակվում է։ Վերջը բարի լինի. Հրապարակ

Խելացի, ազնիվ, հայրենասեր քաղաքացիները մեծ հույսեր էին կապում ընտրությունների հետ։ Թող որ դրանք եղան հապճեպ ու լավ չնախապատրաստված, թող որ քաղաքական ուժերը չհասցրեցին ուշքի գալ վերջերս տեղի ունեցած իրադարձություններից՝ վերադասավորվել եւ կոնսոլիդացվել մինչեւ ընտրությունները։ Թող որ ընտրողն այդպես էլ չհասկացավ, թե ինչու պետք է ամեն տարի մեզանում ընտրություն լինի՝ պետական սուղ միջոցները ծախսող նման թանկ […]

Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 մլն դոլարի չափով դրամական միջոցները փոխանցել պետությանը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն  է տարածել։ «Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները։  Մասնավորապես, հայտնել եմ, որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար […]

Մանվել Գրիգորյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ հրապարակեց Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, այսպիսով` նրա կալանքը երկու ամսով երկարաձգվեց: «Դատարանը որոշում է կայացրել քննիչի միջնորդությունը բավարարել, պաշտպանական կողմի միջնորդությունը մերժել»,- ասաց Մկրտչյանը: Նա նշեց, որ […]

Դատարանը քննում է Արմեն Գեւորգյանին կալանավորելու հարցը

Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում ընթանում է Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։ Նա մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին օժանդակելու, արտակարգ դրության հրամանագիրը պատրաստելու և ՍԴ դատավորին զանգահարելու համար։ Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին կալանավորելու մասին հարցը, տեղեկացնում է 168.am-ը։ Հիշեցնենք, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ օգոստոսի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի