23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իմ դեմ հարուցված գործում անձնական վրեժխնդրություն կա. Վահագն Հարությունյան. Armdaily.am

Armdaily.am-ի հետ հարցազրույցում Քննչական կոմիտեի ղեկավարի նախկին տեղակալ, մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը նշել է, որ անձնական վրեժխնդրության դրդապատճառ է տեսնում իր դեմ հարուցված քրեական գործում: Ըստ նրա՝ գործը թելադրված է այսօրվա իշխանությունների կողմից, շինծու գործ է:

«Իսկ ո՞վ ասեց, որ փորձագետին ես ուղղորդել եմ, որ փորձագետը դրանք դրել է եզրակացության հիմքում: Ես էլ ասում եմ՝ գլուխներդ պատին եք տվել, նման բան չի եղել: Այսինքն՝ այն, որ մեղադրանքը անհիմն է, չեմ էլ ուզում այդ մասին խոսել, որովհետև այդ մեղադրանքի ապացուցողական հիմքը չկա»,- ասել է նա:

Անդրադառնալով շուրջ 1000 պարկուճները կեղծելու հարցին՝ Վահագն Հարությունյանն ասել է, որ ՀՔԾ-ն որոշել է արդեն, որ բանակի ներկայությունը հակասահմանադրական է եղել, ինչը փաստում է, որ սա քաղաքական փաստաթուղթ է, ոչ թե մեղադրանքի եզրակացություն: Երկրորդ հարցը, ըստ նրա, հետևյալն է՝ իսկ ո՞վ է ասում, որ բանակն այնտեղ չի եղել:

«Ամբողջ քրեական գործում չկա կես տողանոց դատավարական որևէ փաստաթուղթ, որտեղ ես որպես քննչական խմբի ղեկավար կամ այլ քննիչ գնահատական տված լինեի ՊՆ որևէ ստորաբաժանման գործողությանը: Տրամաբանությունը՝ եթե ես ապացույցները կեղծել եմ, ուրեմն պետք է բերեմ ու հասցնեմ իր ավարտին, կայացնեմ որոշում, որ սպասարկեմ իրենց նկարագրած խմբային շահին: Քրեական գործով նման որոշում չի կայացվել, և 2011-2018 թվականներին քրեական գործով նախաքննությունը չի կասեցվել:

Ես չեմ հերքել բանակի մասնակցությունը, աննորմալ չեմ, որ ապացույցները կեղծեմ, հետո չհերքեմ: Եթե գնում եմ այդ կարգի հիմարությանը, որ իբրև պարկուճ եմ կեղծել, կեղծիքիս արդյունքները պետք է լինի գործում, պետք է գայի եզրակացության, որ բանակը այնտեղ չի եղել: Բայց ո՞վ ասեց, որ բանակը այնտեղ չի եղել: Բանակը ներգրավվել է արտակարգ դրության ռեժիմի պահպանմանը նախագահի հրամանագրով՝ ժամը 22:00-ից հետո: Հաջորդ հարցը՝ իսկ ո՞վ ասաց, որ բանակը ներգրավելուց հետո ինչ-որ պայմաններում չէր կարող նույն ինքնաձիգներից կրակոցներ արձակել: Հազար պարկուճ կեղծելու տրամաբանությունը չեմ կարող հասկանալ: Բանակը սենց թե նենց եղել է այնտեղ, լուցկու տուփ չէ, որ կարողանաս թաքցնել: Եթե ես պարկուճը փոխեցի, բանակի մարդկա՞նց էլ փոխեցի»,- մանրամասնեց նա:

Վահագն Հարությունյանն ասաց, որ եթե անգամ փոխած լիներ պարկուճները, շուրջ 1000 պարկուճի փոխելը կարող է տեսականորեն կապ ունենալ 10 սպանություներից մեկի հետ: Բայց ՀՔԾ-ն իրեն իրավունք է տալիս եզրակացնել, որ 10 անձանց սպանության մասով քննություն չի արվել: «Պարոն Սասունը իրեն ինչ ասես թույլ է տալիս, օրենք է խախտում, դատավորներին է գնահատական տալիս»,- ասաց նա:

Հարությունյանը չի հերքում, որ ՌԴ-ում է, ասաց, որ Մոսկվա քաղաքում է: Հարցին, թե ճի՞շտ է, որ ՌԴ քաղաքացիություն են իրեն շնորհել, նա պատասխանեց. «Մինչև օրս դեռ չեմ էլ դիմել նման հարցով»: Ասաց, որ ժամկետ չի կարող ասել, թե երբ կվերադառնա:

«Առողջական խնդիրներ ունեմ առաջին հերթին, նաև ես հիմա արդարադատություն որևէ մեկից ակնկալել չեմ կարող, որովհետև արդարադատությունը վերացել է: Թեկուզև իմ կալանքի որոշումը վերացրել են, բայց միայն մեկ դատավորով արդարադատություն չի լինում»,- ասաց նա:

 

 

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ