10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձերբակալվել է Հայաստանի առողջապահության նախկին փոխնախարարը

«Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Վահան Պողոսյանը:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հիշեցնում է, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի […]

Իշխանությունները պաշտո՞ն են տալիս «Մարտի 1»-ի գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին. Փաստինֆո

Իշխանությունները խրախուսում են «Մարտի 1»-ի քրեական գործով «ցանկալի» ցուցմունքներ տված զինվորականներին գրում է «Փաստինֆո»-ն՝ տեղեկացնելով, որ իր աղբյուրների փոխանցմամբ՝ դրա համատեքստում է տեղի ունեցել նաև Ալբերտ Բաղդասարյանի նշանակումը զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնում։ Աղբյուրը հիշեցնում է, որ նրա նշանակման վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագիրը հրապարակվել է փետրվարի 7-ին։ Վերջին մի քանի ամսվա մեջ նման կտրուկ […]

Կոչ կանեմ Գագիկ Ծառուկյանին ձեռքերը հեռու քաշել Աբովյան քաղաքի վրայից. Պալաչը վերադարձել է /տեսանյութ/

Արտերկրից նոր վերադարձած «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատեր Արթուր Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր հասցեին հնչած մեղադրանքները կեղծ են։ «Հայտարարել են իբր ես կեղծ սնանկություն եմ տարել, պարտքերի՝ 4 մլն դոլար վճարումից խուսափելու համար։ Ես այս պահին Հայաստանում բիզնես չունեմ։ Նախկին գործընկերները պնդել են, որ միտումնավոր եմ սնանկություն տարել, նման բան չկա, […]

02-ի աշխատակիցը հայտնեց, թե Սասնա ծռերից ով է կրակել ու վիրավորել իրեն

Այսօր՝ մարտի 6-ին, «Սասնա ծռեր» խմբի գործով դատական նիստի ժամանակ ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվական վարչության աշխատակից Ռոբերտ Հայրապետյանը հայտարարեց, որ հենց գնդի գրավման օրը մոտ ժամը 7-ի եղել է տեղում և հեռվից՝ էրեբունու բաժնի մոտից նկարահանում է իրականացրել: Նա նշեց, որ այդ ժամանակ, երբ զրահամեքենան փորձել է մտնել դեպի այն կողմ, հնչել են կրակոցներ. «Ինձ մոտիկ […]

Միայն հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք

2019թ. հունվարին ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է մահվան 4 դեպք: Մահվան բոլոր դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, ուստի մահվան հանգամանքների և պատճառների մասին տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել նախաքննության մարմիններին: Այսպես՝ 2019թ. հունվարի 5-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է դատապարտյալ Լ.Մ.-ն: 2019թ. հունվարի 20-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, […]

Ես հեղափոխություն եմ արել, որ ամեն օր գան տփե՞ն: Մարտի 1-ին ոստիկանները ծեծի են ենթարկել երիասարդներին ու ասել՝ կներեք, շփոթվել ենք /տեսանյութ/

Իշխանափոխությունը իսկապես իրավիճակ է փոխել, սակայն ոչ թե դրական, այլ ամենավատ իմաստով։ Որքան էլ նոր իշխանության կարկառուն ներկայացուցիչները հայտարարեն, թե իրենց հետ «սեր ու հանդուրժողականություն» են բերել, փաստերն այլ բան են ցույց տալիս։ Երկրում մի տեսակ «բեսպրիդելային» տրամադրություն է։ Իսկապես․ ցավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու և պատին ծեփելու կոչերը մարդիկ ուղիղ իմաստով […]

Նոր մանրամասներ կոռուպցիոն սկանդալից. Հրապարակ

«Լուրեր կան, որ դիալիզի բիզնեսի գործով մեղադրվող ՊՎԾ պաշտոնյա Սամվել Ադյանին և եղբորը ՊՎԾ-ում պաշտոն ստանալու հարցում Դուք եք օգնել․ երեկ մեր լրագրողը հարցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՊՎԾ պետի նախկին տեղակալ Հայկ Սարգսյանին։ «Ես որևիցե մեկին աշխատանքի չեմ տեղավորել»։ Ճանաչո՞ւմ եք նրանց։ «Ոչ»։ Հայկ Սարգսյանն ասել է, որ Ադյան եղբայրներն իր կուրացիայի տակ […]

Ալեքսանդր Սարգսյանը որոշ ժամանակով լքել է Հայաստանը. ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ–ն թույլատրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին որոշ ժամանակով հեռանալ Հայաստանից: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը։ «Նախաքննական մարմնի կողմից Ալեքսանդր Սարգսյանին որոշակի ժամկետով տրվել է թույլտվություն՝ Հայաստանից բացակայելու համար»,- ասաց Գալստյանը։ Նկատենք, որ ավելի վաղ Ֆեսյբուքում լուսանկար էր տարածվել՝ Ալեքսանդր Սարգսյանը  գտնվում է Իսպանիայում […]

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել ՀԱԿ փոխնախագահին

Մարտի 1-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցադիմումն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի։ «Փաստինֆո»-ն դատալեքս դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ երկրորդը նախագահը պահանջում է դատարանից պարտավորեցնել Արամ Մանուկյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել։ Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանն ասուլիսում մասնավորապես մեկնաբանելով Ռոբերտ […]

«Սորոսը»-ը նոր անուններ է հնչեցնում

Այսօր մամուլի ասուլիսում «Բաց հասարակության-հիմնադրամներ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Լարիսա Մինասյանը նշեց, որ իրենց հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում ֆինանսավորել է ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ նախկին պատգամավոր, հակասորոսական Հայկ Բաբուխանյանին։ Այդ մասին տեղեկատվությունը հրապարակվել է հիմնադրամի կայքում։ «Մենք ֆինանսավորել ենք ծրագրեր, որոնք համարել ենք կարեւոր, որոնց շրջանակներում էլ նշված եւ շատ մեծ թվով անձինք ֆինանսավորվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի