10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ձևերը դուք եք սովորեցրել, պարոնայք, դե հիմա վայելեք և փորձեք ուժ չկիրառել, չէ՞ որ նրանք ձեր հպարտ քաղաքացիներն են. Մարգարիտ Եսայան

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, այն վերնագրելով՝ «Ուղիղ մեկ տարի առաջ Նիկոլը սկսեց քայլել»: Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Նստելով եւ փողոց փակելով իշխանության եկածները ուժ են կիրառում այսօր իրենց իրավունքները պաշտպանող ՀՀ հպարտ քաղացիների նկատմամբ, ովքեր նույն ձեւերով, նստացույցով, փողոց փակելով փորձում են պաշտպանել իրենց աշխատանքի իրավունքը, տեսանյութից […]

Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին

Մի քանի ժամ է, ինչ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը։ Ի տարբերություն երեկվա նիստի, այսօր Ռ. Քոչարյանը մասնակցում է։   Երեկ քննիչն ու դատախազությունը միջնորդության վերաբերյալ կարծիքներ էին հայտնել, այսօր պաշտպանները պետք է ներկայացնեին իրենց առարկությունները: Հիշեցնենք, որ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ սահմանադրական […]

16 ցուցարար բերվել է ոստիկանություն․սրճարանների աշխատողները շարունակում են փակած պահել Թումանյան փողոցը

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ այս պահին ոստիկանության Կենտրոնի բաժին բերման է ենթարկվել 16 քաղաքացի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր առավոտից վերսկսվել են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:   Օպերայի հարակից տարածքի սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները մասամբ փակել են Թումանյան փողոցի և Մաշտոց պողոտայի խաչմերուկը: Ոստիկանները փորձում են հեռացնել նրանց […]

Քոչարյանի հետապնդումը նմանվում է Փաշինյանի կողմից անձնական վրեժի. «Комсомольская правда»

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումները այս երկրի նոր իշխանությունների կողմից առաջացնում է ավելի շատ հարցեր ոչ միայն  ԱՊՀ-ում, այլ նաև արդեն Եվրամիությունում: Այս մասին գրել է Պանորամա.ամ-ը՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։ Նշվում է, որ նախկին նախագահը մեղադրվում է «սահմանադրական կարգի տապալման» մեջ, կապված 2008 թ.-ի անկարգությունների ժամանակ Երևանում արտակարգ դրություն հայտարարելու հետ ու հավելում, որ […]

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել. փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի  փաստաբաններից Հայկ Ալումյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի դեմ ցուցմունք չի տվել։ Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր հետաձգվեց  երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու նախաքննական մարմնի միջնորդության քննությունը։  

Բրազիլական ողբերգություն. դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա

Սան Պաուլոյի դպրոցներից մեկում դեռահասները կրակ են բացել աշակերտների վրա, ինչի արդյունքում կա առնվազն 6 զոհ: Այս մասին հայտնում է Globo-ն: Զոհերից 5-ն աշակերտ են, մեկը՝ մեծահասակ: Հանցագործները՝ 2 դեռահաս, ինքնասպանություն են գործել: Վիրավորների մասին տեղեկություն դեռեւս չկա, ինչպես նաեւ հայտնի չէ հանցագործության պատճառը:  

Գործն ուզում են ուղարկեն դատարան, այնուհետև դատարանին ճնշեն այնքան, մինչև պարոն Քոչարյանին մեղավոր ճանաչի. Հայկ Ալումյան /տեսանյութ/

Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը տեխնիկական խնդիրների պատճառով հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ ՀԾՔ-ի կողմից ներկայացրած միջնորդության քննությունը։  Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանի խոսքով՝ նիստը կշարունակվի վաղն առավոտյան։ «Կարելի է ասել, որ այս նիստի ընթացքում մեր դատավարական հակառակորդները ներկայացրեցին իրենց դիրքորոշումները, նրանք պնդում են, […]

2018թ. կոռուպցիոն քրեական գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 470 պաշտոնատար անձ

ՀՀ գլխավոր դատախազությունն ավելի վաղ հրապարակել էր 2018թ. ընթացքում   կոռուպցիոն հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունքները՝  համադրված 2017թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ: Տեղեկացվել էր  նաև, որ առաջիկայում մանրամասն տվյալներ կհրապարակվեն հանրային առավել լայն  հետաքրքրություն ներկայացնող առանձին կոռուպցիոն հանցատեսակներով քրեական  շարժընթացի վիճակագրության, ինչպես նաև քրեական հետապնդման ենթարկված  պաշտոնատար անձանց շրջանակի մասին: Ըստ այդմ՝   1. Պաշտոնեական դիրքի […]

Հերթական հայցադիմումն ընդդեմ մամուլի

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը դատի է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Դատարան ներկայացված հայցադիմումով՝ իշխող խորհրդարանական ուժի պաշտոնյան պահանջում է թերթից ներողություն խնդրել, հերքել զրպարտություն պարունակող տեղեկությունները։ Նա նաեւ փոխհատուցման պահանջ է դրել՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայցադիմումը մուտք է եղել դատարան եւ մակագրվել դատավոր Աննա Փիլոսյանին։ Նշենք, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի