26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես հեղափոխություն եմ արել, որ ամեն օր գան տփե՞ն: Մարտի 1-ին ոստիկանները ծեծի են ենթարկել երիասարդներին ու ասել՝ կներեք, շփոթվել ենք /տեսանյութ/

Իշխանափոխությունը իսկապես իրավիճակ է փոխել, սակայն ոչ թե դրական, այլ ամենավատ իմաստով։ Որքան էլ նոր իշխանության կարկառուն ներկայացուցիչները հայտարարեն, թե իրենց հետ «սեր ու հանդուրժողականություն» են բերել, փաստերն այլ բան են ցույց տալիս։ Երկրում մի տեսակ «բեսպրիդելային» տրամադրություն է։ Իսկապես․ ցավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի ասֆալտին փռելու և պատին ծեփելու կոչերը մարդիկ ուղիղ իմաստով են հասկացել։ Այժմ, ով ում հետ ցանկանա, որտեղ ցանկանա ու երբ ցանկանա՝ կարող է հաշվեհարդար տեսնել․ ասֆալտին փռել ու պատին ծեփել։Եւ մինչ Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղում հասարակությանը՝ այլեւս երբեք բռնությանը չվերադառնալու կոչով, Արարատի նորանշանակ ոստիկանները օր ցերեկով ջարդում էին երիտասարդներին:

Օրերս Henaran.am-ին հասանելի է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես մի խումբ, իրենց համար հանգիստ կանգնած երիտասարդներին են մոտենում մարդիկ ու սկսում ծեծել նրանց։ Երիտասարդներից մեկին այդ մարդիկ տապալում են գետնին։ Այս ամենը կատարվում է օրը ցերեկով, և կողքից անցնողներից ոչ ոք չի համարձակվում մոտենալ։ Մեզ հաջողվեց պարզել նաև, թե որտեղ է տեղի ունեցել դեպքը, ինչպես նաև կապ հասատատել երիտասարդներից մեկի հետ։

Նա մեզ հետ զրույցում նկատեց, որ իշխանափոխությունից հետո, նման դեպքեր հաճախ են լինում։ Պարզվում է երիտասարդներին հարվածողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել։ Թե ինչո՞ւ են իրենց հանդեպ նման վարքագիծ դրսևորում՝ երիտասարդներին հայտնի չէ։

«Անկեղծ ասած մենք էլ չգիտենք, թե ինչ են ուզում մեզնից։ Դա առաջին դեպքը չէ, նման դեպքեր էլի են եղել․ գալիս են, ծեծ ու ջարդ անում ու գնում։ Հա՛, հասկացանք ասել են ասֆալտին փռեք, բայց գոնե պետք է առիթ լինի չէ՞։ Առիթ չենք տվել երբեք, ի՞նչ են ուզում մեզնից»,-ասում է երիտասարդը։ Նա պատմում է, որ դեպքը տեղի է ունեցել Վեդիում՝ հենց քաղաքի կենտրոնում՝ «գործկոմի» շենքի դիմաց։

Մարտի 1-ին, ժամը 14։00-ի սահմաններում, տղաները տեսել են, որ իրենց մոտենում են մի խումբ տղամարդիկ․ նրանք մոտեցել են և սկսել միանգամից հարվածներ հասցնել։ Մեր զրուցակիցը պատմում է նաև, որ պատասխան հարվածներ չեն տվել նրանց, քանի որ արդեն գիտեին՝ մոտեցողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են և փոխադարձելը իրենց համար կարող էր ավելի ծանր հետևանքներ ունենալ։

«Առանց ներկայանալու, որ ոստիկաններ են, և առանց բացատրելու, թե ինչ են ուզում՝ սկսեցին խփել՝ տեսանյութում երևում է։ Մեկին պարզապես ծեծեցին ու թողեցին, մյուսին ծեծելով տարան։ Էդ խեղճ տղեն գլուխը խփեց երկաթներին։ Ախր ծեծում են, ու չեն ասում ինչի՝ դա հերիք չի, տարել են էն տղուն բաժին ու ասել, կներեք շփոթվել ենք ու բաց են թողել:

Էդպես բան լինո՞ւմ է, ինչի՞»,-պատմում է մեր զրուցակիցը։ Նա նկատում է նաև, որ այս ամենը սկսեց այն բանից հետո, երբ ոստիկանության Արարատի մարզային վարչության աշխատակիցները փոխվեցին։ Ի դեպ, հարկ է նկատել նաև, որ օրերս նույն վարչության ոստիկանների աշխատանքից դժգոհում էր նաեւ Արարատի մարզի բնակիչ Կամո Տեր-Մկրտչյանը: 

«Եթե ես հանցագործ եմ, սխալ բան եմ արել, խուլիգան եմ, թող գան ձերբակալեն, տանեն ու կրեմ իմ պատիժը, ինչի՞ պետք ա գրաժդանսկի հագնված ոստիկանները գան ու խփեն, ծնկի բերեն։ Ես հեղափոխություն եմ արել, որ ամեն օր գան տփե՞ն։ Վարչապետն ասում ա՝ բռնություն չի լինելու, սա՞ է խոստումը»,-հարցնում է մեր զրուցակիցը։ Նրանք ակնկալում են, որ գոնե այս հրապարակումից հետո ոստիկանները պատասխան կտան իրենց արարքի համար և կբացատրեն, թե որ մեղքի համար են իրենց ամեն անգամ «ասֆալտին փռում»։

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ