10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայտնի ֆեյքը ձերբակալվել է

Ֆեյքերի մասով վարչապետի հանձնարարությունն արդեն կատարվել է, այսօր ձերբակալվել է մեկ անձ: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ խոսքը վերաբերում է ակնհայտ ապատեղեկատվություն տարածող հայտնի ֆեյսբուքյան էջին՝ «Դուխով Հայաստանին. «Այդ էջի տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել: Հարուցվել է քրեական  գործ ռասսայական, կրոնական, ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով: Մնացած […]

ԱԺ ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերին հարցրեք`«Բա Սերժի ժամանակ ինչի՞ չէիր խոսում»: Դըմփ-դըմփ-հու, աղջիկներ եւ տղաներ

Երբ հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ընթրիքի նստեց եւ սելֆի հրապարակեցաշխարհահռչակ գեյ Էլթոն Ջոնի եւ նրա «ամուսնու» հետ, շատերը տարված էին հեղափոխական քամիներվ՝ մի քանի արձագանքից բացի որեւէ անդրադարձ այս թեմային չեղավ: Մարդիկ չգիտեին, թե ինչու է Հայաստան եկել «էտ մարդը», բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ չի աջակցի Էլթոն Ջոնին, ասացին:  Սրան հաջորդեցին Շուռնուխի հայտնի դեպքերը, ոստիկանության […]

Հայաստանի ազգային պատկերասրահից 120 մլն դրամ արժեքով մշակութային արժեքների անհայտացման փաստ է հայտնաբերվել. գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվող ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ՀՀ կառավարության 24.11.2016թ. թիվ 1204-Ն որոշման 5-րդ կետի հիման վրա ՀՀ մշակույթի նախարարության «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է՝ միանալով «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին: Նույն որոշման 11-րդ կետի 1-ին ենթակետով ՀՀ մշակույթի նախարարին հանձնարարվել է ապահովել նշված ՊՈԱԿ-ներին հանձնված գույքի հանձնման-ընդունման […]

Ռոբերտ Քոչարյանը կխոսի

Այսօր ավարտեցինք բողոքների ներկայացման գործընթացը, նիստը կշարունակվի ապրիլի 9-ին, ժամը 14:30-ին: Այդ օրն էլ կլինեն պատասխաններն ու ռեպլիկները: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը՝ հավելելով, թե քննության փուլը դեռ չի ավարտվել. առարկությունների փուլը դեռ առջևում է: ՀՀ երկրորդ նախագահը մասնակցել է դատական նիստին, չի խոսել, ակնկալվում է, որ կխոսի ապրիլի 9-ին: Հիշեցնենք, […]

Շոկի մեջ էի. ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ. Դավիթ Ղազարյան

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից:   «Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ.Ղազարյանը: Նրա խոսքով, անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, «մեր կողմից ճշգրտումներ են կատարվել 2 […]

Թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի դիտարկմանը, թե «Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին», ասաց. «Ապրի Մարդու իրավունքների պաշտպանը, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն…»

Մեղադրանք է առաջադրվել «Սպայկա» ՍՊԻ-ի տնօրենին. ՊԵԿ

ՊԵԿ քննչական վարչության աշխատակիցների կողմից կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպես, «Սպայկա» ՍՊ ընկերության ղեկավարությունը ԵԱՏՄ անդամ պետություններ չհանդիսացող եվրոպական տարբեր պետություններից, այդ թվում՝ Լեհաստանից, Բելգիայից, 2014-2015թթ. ընթացքում «Սպայկա» […]

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում օրենքը լրամշակման կարիք ունի. փաստաբան /տեսանյութ/

Ֆեյքերի դեմ պայքարի հարցում որևէ առանձնացված օրենսդրական պաշտպանություն չունենք, լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Լուսինե Վիրաբյանն՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ ԱԱԾ-ն պետք է զբաղվի ֆեյքերի դեմ պայքարով՝ ուսումնասիրելով և պատժելով մանիպուլյացիաներ անող տնողներին:  «Օրենքը լրամշակման կարիք ունի», – ասաց փաստաբանը: Վիրաբյանն ընդծեց, որ որքան սոցցանցերը շատացան, այդքան շատացան թե ֆեյքերի առկայությունը, թե դրանց նկատմամբ եղած  […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի