22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շոկի մեջ էի. ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ. Դավիթ Ղազարյան

«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը անակնկալի է եկել ՊԵԿ քննչական վարչության գործողություններից և ընկերությունում առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի բացահայտումից:

 

«Երեկ անակնկալի էի եկել և շոկի մեջ էի», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Դ.Ղազարյանը:

Նրա խոսքով, անցած տարի «Սպայկա» ընկերությունում քննչական խմբի կողմից կատարվել են ստուգումներ, «մեր կողմից ճշգրտումներ են կատարվել 2 մլրդ դրամի չափով, որը մինչև դեկտեմբեր մասամբ մարվել է»:

«Երեկ անակնկալի եկա, հրավիրվել եմ ՊԵԿ ու միանգամից մի մեծ հատորով ներկայացրել են կալանքի միջնորդություն», – ասաց նա:

Դ.Ղազարյանն ասաց նաև, որ 2018 թվականին ընկերությունը 3 մլրդ դրամից ավելի հարկ է վճարել:

«Ես, որպես ընկերության սեփականատեր, գնացել եմ կոմպրոմիսի, որպեսի քաոսից դուրս գանք, ընկերությունը գնում էր բանկրոտի: ՊԵԿ-ը կարճեց այդ քրեական հետապնդումը: «Սպայկայի» ամբողջ սերվերները կրկնօրինակել են, մոտ մեկ մեքենա փաստաթղթեր են տարել: Քննիչի հետ միշտ կապի մեջ ենք գտնվել, բաց ու թափանցիկ աշխատել ենք, եղել ենք հասանելի», – նշեց ընկերության գլխավոր տնօրենը:

«Երեկ անակնկալի եկա, երբ հարգարժան քննիչի մոտ մի մեծ «սերվանտ» տեսա, 150 հատորից բաղկացած քննչական գործով: Քննիչը ասել է` կամ ստորագրում ես, կամ կալանավորվում ես: Ես ՊԵԿ-ի հետապնդումն եմ տեսնում «Սպայկայի» նկատմամբ:

Ես քաղաքական մարդ չեմ, կուսակցական չեմ ու չեմ էլ ուզում: Հիմա էլ 7 մլրդ դրամի մասին է հայտարարում ՊԵԿ-ը: Դրանք շինծու թվեր են, թիվն ուռացրել են, որ ժողովրդի համար սիրուն լինի: Պետք է Անանյանին հարց տալ, թե 7 միլիարդը ինչ թիվ է, դրանից 5,5 մլրդը միայն ԱԱՀ-ն է», – ասաց Դավիթ Ղազարյանը:

Նա տեղեկացրեց, որ Եվրասիական զարգացման բանկը, որ շուրջ 100 մլն դոլար վարկ պետք է տրամադրեր, երեկվա դեպքերից հետո զանգահարել և տեղեկացրել է, որ կասեցնում են գործարքը:

«Ցանկացած գումար, որը պարտավոր է «Սպայկան» վճարել, մենք պատրաստ ենք վճարելու», – նշել է նա:

Դ.Ղազարյանն ասաց, որ թիմով ժողով են անցկացրել, ասել է, որ ընկերությունը պետք է աշխատի բնականոն հունով, եթե նույնիսկ ինքը կալանավորվի:

«Աշխատանքները կշարունակվեն, բայց մթերումներ չենք իրականացնի», – ասաց Դավիթ Ղազարյանը:
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ