22 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քոչարյանի մասին խոսելիս՝ երբևիցե չօգտագործել նախագահ բառը. Ալեն Սիմոնյան

Ես չեմ կարծում, որ Արցախի իշխանությունը պաշտոնապես աջակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանին, դա իշխանության մեջ գտնվող անհատների աջակցություն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով դիտարկմանը, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է որ կմիանա նոր ստեղծվող ընդդիմությանը եւ Արցախի իշխանություններն էլ աջակցություն են հայտնել նրան: […]

Արթուր Վանեցյանը՝ ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԱԱԾ-ում արդեն մի քանի ամիս ընթանում է ծառայողական քննություն՝ հեղափոխությունից առաջ նախկին իշխանությունների կողմից ԱԱԾ-ում նյութերի ոչնչացման մասին. «Ես չեմ ուզում ասել՝ ինչ արդյունքի կբերի, բայց նախկին իշխանությունները հեռանալուց առաջ նյութեր են ոչնչացրել ԱԱԾ-ում: Եվ դա ծանր հանցագործություն է, որովհետև դրանք միայն իրե՞նց […]

Սիլվա Համբարձումյանից Ռոբերտ Քոչարյանը կաշառք չի պահանջել՝ հատվածներ ցուցմունքներից․ «Փաստինֆո»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված երկրորդ մեղադրանքը՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ, հիմնված է  Սիլվա Համբարձումյանի ցուցմունքի վրա, գումար փոխանցողը, ըստ մեղադրանքի, Սամվել Մայրապետյանն է, իսկ Վարդան Օսկանյանը եղել է գործարքի միջնորդը․ նախկին արտգործնախարարն այժմ վկայի կարգավիճակ ունի։ «Փաստինֆոն» հատվածներ է ներկայացրել  այս գործի ցուցմունքներից եւ պարզել, որ հանրությանը ներկայացված ՀՔԾ որոշման  և […]

Սանասարյանը անհամբեր սպասում է. ինչ է խոսել վարչապետի հետ

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցված են, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ Դավիթ Սանասարյանը հանդիպել է իր հետ և խոսել իր դեմ հարուցված գործի մասին։ «Այսօր լսեցի վարչապետ Փաշինյանի ասուլիսի՝ ինձ վերաբերող հարցուպատասխանը, և քանի որ լրագրողներն էլ են վարչապետի պատասխանին առնչվող հարց ուղղում ինձ, […]

Փաշինյանը հերքեց ինքն իրեն. ԱԱԾ-ից նյութերը չեն ոչնչացվել, դրանք տեղում չեն /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ասուլիսից հետո Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ սրբագրել է Ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման մասին իր հայտարարությունը և հստակեցրել, որ դրանք, հնարավոր է, կորել են: Այդ մասին հարցը խորհրդարանում հնչեցրեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ե՞րբ եք պարզել, որ այդ փաստաթղթերը ոչնչացվել են, ինչո՞ւ քրեական գործ հարուցված չէ և […]

Արտակարգ դեպք. քաղաքացին ջարդել է կառավարության ընդունարանի գույքը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները ՀՀ կառավարության առաջին մասնաշենքի մոտից գույքի դիտավորությամբ ոչնչացում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 49-ամյա Գրիգոր Մելքոնյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է […]

Թևերը կտրելուն չի հասնի, որովհետև դրանք չեն աճի, սաղմնային մակարդակում կչորանան. Փաշինյանը`իր ոճով

«Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է լինել ՀՀ վարչապետ ու այդ իշխանության ներսում կարող են լինել թևեր: ՀՀ գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև ՀՀ կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին է, որը ղեկավարվում է վարչապետի կողմից: Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ: Դա իմ քմահաճույքը չէ, այդպես է […]

Փաշինյանը դաժան պատիժ է խոստանում

Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է ու ի՞նչ։ ՀՀ-ում չի կարող լինել ընկերապետություններ, ինչպես նաև տարբեր այլ պետություններ, և ով դրա տակ ինչ-որ քաղաքական հաշվարկ է տեսնում, ուրեմն չի հասկանում, թե ՀՀ-ում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, թե այս գործով իր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի