07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի ժողովուրդը դատական իշխանությունը համարում է նախկին կոռուպցիոն համակարգի մնացուկ. Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Այս պահին կառավարությունում շարունակվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումը։ Հանդիպումը մեկնարկեց Փաշինյանի ելույթով, որտեղ վարչապետը  նշեց. «Վերջին մեկ տարվա իրադարձությունները ի ցույց են դնում, որ Հայաստանում չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն։ Չեմ ուզում դատողություններ անել դատական իշխանության կողմից կայացվող որոշումների մասին, դա իմ լիազորությունների մեջ չի մտնում։ Անկախ ամեն […]

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը հայտարարություն է տարածել

Բացահայտ սուտ Այսօր որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ են հայտնվել, թե իբրև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել՝ Ոոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունին, Արշակ Վարդանյանը և Մխիթար Պապոյանը, իսկ գործով նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն: Բացի այդ` հրապարակված նյութում նշվում է, որ Քոչարյանը մինչև որոշման […]

Նիկոլ Փաշինյանը վերջին հայտարարություններով յուրացնում է իշխանությունը

Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Պարոն Նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին հայտարարություններով իրեն դուրս է դրել ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներից։ Նա, ըստ էության, յուրացնում է իշխանությունը, որը ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն հանցագործություն է․ Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է […]

«Ամենայն հայոց գեյ Սևակ Կիրակոսյանն էլ ա մասնակցում հակապետական ակցիային… խելացի մարդը հո չէ՞ր գնա, սահմանադրական կարգ տապալեր». Աբգար Գևորգյան

Մի հատ տեսեք՝ էլ ովա մասնակցում Նիկոլի հայտարարած ակցիային։ Ամենայն հայոց գեյ Սևակ Կիրակոսյանը։ Դե նորմալ ա, որ էս զանգվածն ա հավաքվել Նիկոլի հակապետական ցույցին, խելացի մարդը հո չէ՞ր գնա, սահմանադրական կարգ տապալեր։ Աղանդավորներն ու միասեռականները Փաշինյանին բերեցին իշխանության, հիմա նրանք էլ պետք ա սատար կանգնեն, բա ի՞նչ։  

Փաստաբանը գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։

Փաստաբան Հրանտ Անանյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել։ Ներկայացրած պաշտոնական գրությամբ փաստաբանը նախ տեղեկացրել է, որ այսօր առավոտյան մի խումբ անձանց կողմից խոչընդոտվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի մուտքը դատարան, նշել է, որ մի խումբ անձինք բռնություն են գործադրել դատավորի նկատմամբ, ինչի հետևանքով նա ընկել է գետնին։ Փաստաբանը գլխավոր […]

Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ. Freedom House-ի հատուկ հետազոտությունների տնօրեն

«Ֆրիդըմ հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հատուկ հետազոտությունների տնօրեն Նեյթ Շենքենը թվիթերի իր միկրոբլոգում Հայատսանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է «պոպուլիստ»: «Հետհեղափոխական Հայաստանի վտանգը միշտ եղել է այն, որ Փաշինյանը, չունենալով կարողություն տրոնսֆորմացնել երկիրը արագորեն կամ որևէ կայուն կերպով, հետ է շրջվելու դեպի պոպուլիզմ, ինչը իրեն իշխանության էր բերել։ Վերջ, հասել ենք»։    

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ։ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ: Նրան ներկայացրի Հայաստանում ընթացող գործընթացները՝ արձանագրելով, որ տեղի է ունենում ժողովրդի, այսինքն՝ սահմանադրական իշխանության ամրապնդման՝ մասնավորապես անկախ և անաչառ դատարան ունենալուն ուղղված գործընթացներ, որոնց էության […]

ԲՀԿ-ն կոչ է անում Փաշինյանին ձեռնպահ մնալ հակասահմանադրական քայլերից, որոնք հարվածելու են մեր պետականությանը

«Բարգավաճ Հայաստան»  կուսակցության քաղաքական խորհրուրդը հայտարարությամբ է հանդես եկել, կոչ անելով ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից և գործողություններից: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ լինելով մեր երկրում օրինականության և սահմանադրական կարգի պահպանմանը, պատրաստ լինելով օրենքի շրջանակներում քննարկել դատական  համակարգում առկա իրապես լուրջ խնդիրները, գտնել համատեղ իրավական լուծումներ, կոչ է անում ձեռնպահ մնալ բոլոր տեսակի հակասահմանադրական քայլերից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի