06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Քոչարյանը կարող է ազդել գործով անցնող բոլոր վկաների վրա. Սեդա Սաֆարյանը միջնորդեց կալանավորել Քոչարյանին

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը։ «Մարտի 1»-ի գործով տուժածների իրավահաջորդների շահերի պաշտպան Սեդա Սաֆարյանը դատարանում հայտարարեց, որ Առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Ռոբերտ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ, պետք է բեկանել և վերջինիս կալանավորել։ «Ունենալով լայն հնարավորություններ՝ Ռոբերտ Քոչարյանը հայտնվել է ազատության մեջ, և արդյո՞ք դատարանի […]

Գլխավոր դատախազը Վերաքննիչից պահանջեց կալանավորել նախկին նախագահին

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, ներկայացնելով Քոչարյանի ու մյուսների գործով բողոքի հիմքերը, զավեշտալի ու կրավորական համարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կեցվածքը։ Հիշեցնենք՝ դատախազությունը և տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև […]

Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ռուստամ Բադասյանը նշանակվել է արդարադատության նախարար: Այդ մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նշենք, որ մինչ այդ Բադասյանը զբաղեցնում էր ՊԵԿ փոխնախագահի պաշտոնը:  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հրաժարական էր ներկայացրել հունիսի 7-ին:

Ասք նախագահ ստորացնողի, կամ կեցցե՛ (2 Ց-ով) Վահե Գրիգորյանը

Այլևս ՍԴ դատավոր, իսկ ժամանակին հայտնի քաղաքական գործիչ Վահե Գրիգորյանը, ով Արմեն Սագսյանին (ՀՀ Նախագահ) անվնում էր «Տխմարագույն ճառեր արտաբերող դեմագոգ», այսօր ասել է, որ կուզենար ներողություն խնդրեր էդ բառերի համար ու անցներ առաջ, բայց դա չի անի, որ ՀՀ քաղաքացիները կաշկանդված չզգան իրենց ազատ խոսքի իրավունքն իրացնելիս: Վահե Գրիգորյանը, կարծում եմ, կարող էր անգամ […]

Քոչարյանի գործը քննող դատավորը հրապարակեց ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի միջնորդության մասով որոշումը: Խուդոյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր հայտնել: Դատավոր Արմեն Դանիելյանը որոշեց մերժել ինքնաբացարկի միջնորդությունը: Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթական չէ բողոքարկման:  

Աշխատողների իրավունքները և գործատուների պարտականությունները․ ՄԻՊ ուղեցույց

Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց աշխատողների իրավունքների վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից: USAID-ի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում պատրաստված ուղեցույցում մանրամասն ներկայացված են՝ Աշխատողների իրավունքները Գործատուների պարտականությունները Իրավական պաշտպանության մեխանիզմները Ինչպե՞ս ստանալ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:  Ուղեցույցը՝ այստեղ:    

ՀՔԾ-ն կփակվի: Սասուն Խաչատրյանը հրաժեշտ կտա պաշտոնին. Ժողովուրդ

Իրավապահ համակարգը շարունակում է քննարկել ՀՀ հատուկ քննչական ծառայության հնարավոր լուծարման տարբերակները: Օրաթերթը տեղեկացավ, որ ՀՔԾ-ն վերաձևավորվելու է, փակվելու են կոռուպցիոն հարցերով զբաղվող բոլոր մարմինները՝ վարչությունները, և դրանք հավաքվե­լու են մի տեղում և մի կառույցում, որն էլ կլինի ապագա ՀՔԾ-ն:  Այսինքն՝ այսօրվա ՀՔԾ-ն կփակվի, և մի­այն Ազգային անվտանգության ծառայությունն է ունենալու կոռուպցիոն հարցերով զբաղվող քննչական […]

Ականները պայթեցին: Ազգային ժողովում ընդդիմություն չկա. Հայելի

Երբ խորհրդարանական ընտրություններից հետո շատերն արձանագրում էին, որ հեղափոխական Հայաստանի խորհրդարանում չկա ընդդիմություն, Լուսավոր եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունները ձեւական ներկայություն են ապահովում, քանզի նրանք ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող անկախ գործունեություն ծավալել, Էդմոն Մարուքյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախկինում ունեցած հարաբերությունների, Գագիկ Ծառուկյանը իր կարգավիճակի պատճառով, ուժգին դիմադրության էին հանդիպում հասցեատեր ուժերից: ԱԺ-ում առաջին փորձությունը, սակայն, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված