06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ քրեական դատարանի երեկ հրապարակված որոշման կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը հայտարարում է. • Վերաքննիչ քրեական դատարանը կոպտորեն ոտնահարել է մրցակցային դատավարության սկզբունքը և կայացրել է բացառապես քաղաքական որոշում: • Նշված գործընթացը որևէ աղերս չունի ժողովրդավարության, իրավունքի գերակայության և դատական իշխանության անկախության հետ։ • Ռոբերտ Քոչարյանի` թվով երրորդ կալանավորումը շարունակվող […]

ՍԴ նախագահ է Հրայր Թովմասյանը. Լուսավոր Հայաստան

«Պարոն Գրիգորյանը եկավ, ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր, և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», – հունիսի 26-ին ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր […]

Փաշինյանի ականջը խուլ՝ հերթական կոռուպցիոն բացահայտումը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային բաժնի պետի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ սոցիալական ապահովության ծառայության Գավառի տարածքային […]

Փոխհրաձգություն ՌԴ-ում հայերի միջեւ. կա զոհ

Նովոսիբիրսկում հրաձգություն է տեղի ունեցել հայաստանցիների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն: Հայտնվում է, որ գնդակահարել են 41-ամյա Անդրանիկ Մուրադյանին: Կրակը բացվել է հայկական համարանիշներով Nissan ավտոմեքենայից: Մուրադյանը մահացել է:  

Ինչո՞ւ չի փոխվում: Փաշինյանն է միանձնյա որոշում՝ ում բռնել, միայն նրանք են օլիգարխ, ում վրա մատը կդնի Փաշինյանը. Հրապարակ

Երևանի քաղաքապետերը չփո­փոխվող բաների շարքում երկրորդն են: Տեսեք, նույն հարցի հետ կապված՝ նույն բովանդակությամբ նամակներ ենք գրել Երևանի վերջին երկու քաղաքապետերին: Երկուսից էլ ուղիղ էջուկեսանոց պատասխան ենք ստա­ցել, ճիշտ նույն պատասխանը՝ առանց մեկ ստորակետի տարբերության: Մեր խնդրանքին՝ թույլ տալ շենքի բակում կառուցված ավտոտնակների միջև եղած տարածքը երկու կողմից ցանկապատել և մեքենան այնտեղ կանգնեցնել, թե Տարոն […]

Նոր հրաժարաան կպարտադրե՞ն. Ժողովուրդ

Օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարություն է կանչել Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին եւ զրուցել ՔԿՀ-ներում տիրող իրավիճակի մասին: Մեր տեղեկություններով` փոխվարչապետի մոտ խոսք է գնացել նաեւ Արտյոմ Մխոյանի հրաժարականի մասին, եւ չի բացառվում, որ նա առաջիկայում ազատման դիմում գրի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՔԿ ծառայության պետ […]

Վարորդական իրավունք ստանալու կարգը կփոխվի. Ժամանակ

Հայաստանի կառավա­րությունը մտադիր է փոփո­խություններ կատարել «ճա­նապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրեն­քում:  Մասնավորապես առա­ջարկվում է, որ վարորդական իրավունքի վկայական ստա­նալու համար դիմած անձն անցնի բժշկական հավա­տարմագրում: Կառավարու­թյունը պատրաստվում է տրանսպորտային միջոց վա­րելու ուսուցման կազմակեր­պումը դարձնել լիցենզավորման ենթակա գործունեու­թյուն: Այսպես կոչված, ավ­տոդպրոցները պետք է լիցենզավորվեն; Այս եւ այլ հրպարակումներին ծանոթացք թերթի այսօրվա համարում:   

Ո՞վ է ԱԱԾ-ի նյութերը հասցնում ՏերՊետրոսյանին

Ինչպես հայտնի է, շատերին զարմացրել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի  շարքային ակտիվիստներից մեկը  իր յութուբյան ալիքում զետեղել էր 2008-ի մարտի 1-ի  գաղտնաձայնագրության  ավելի ամբողջական  տարբերակը,  քան  տարածվել էր դեռ այն ժամանակ: Խոշոր հաշվով, սեւին սապոնն ինչ անի, եւ ձայնագրության հավելյալմասերը  դրական  ոչ մի շտրիխ չէին ավելացնում ԼՏՊ-ի կերպարին, բայց պարզապես պարզ է դառնում, որԼՏՊ-ի  թիմի ձեռքերը  հասել են ԱԱԾ-ի  արխիվներին, գրում է «Իրավունքը»: Իսկ թե ո՞վ կարող է կոնկրետ այդ արխիվներից նյութերհանել` տեղեկանում ենք Ֆրանսիայի Լիոն քաղաքում բնակվող Ռոբերտ Ավագյանի ֆեյսբուքյան գրառումից: Ռ. Ավագյանը կշտամբում է Արթուր Վանեցյանին` ԼՏՊ-ի քրոջորդի  Առաքել Սեմերջյանին կրկին ԱԱԾվերցնելու համար, ինչպես նաեւ վրդովվում, որ Առաքելը Ֆեյսբուքում «լեզվին է  տալիս» եւ շարունակում քաղաքական գրառումներ թողնել:

Ազատություն, արդարություն, հաղթանակ: Լարված իրավիճակ՝ Քոչարյանի աջակիցներին թույլ չեն տալիս անցնել փողոցը /տեսանյութ/

Ռոբերտ Քոչարյանի աջակիցները մոտեցել են ԱԱԾ շենքին, սակայն ոստիկանների մեծաթիվ զորքը նրանց թույլ չի տալիս հատել Խանջյան փողոցը: Նրանք շրջափակել են ցուցարարներին: Ոստիկանության մի գումարտակ էլ հսկում է ԱԱԾ շենքը: Քաղաքացիները հայտարարեցին, որ ոստիկանների հետ չեն բախվելու :  https://www.youtube.com/watch?v=WUTlDtyr7vw

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված