Ազատ խոսքի նկատմամբ այս ոտնձգությունները պետք է ահազանգ լինի ոչ միայն մամուլի համար. խմբագիր /տեսանյութ/

https://www.youtube.com/watch?v=rd3j58TPLsk
https://www.youtube.com/watch?v=rd3j58TPLsk
Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մեդիապաշտպան,փորձագետ Աղասի Ենոքյանը, «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը անդրադառնում են աննախադեպ դատական որոշումներին՝ լրատվամիջոցի նկատամամբ տուգանք է կիրառվել 1 միլիոն դրամ:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ստորագրահավք է սկսել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: Նա, մասնավորապես գրել է. «Հարգելի հայրենակիցներ, ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել: Եթե միանում եք, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը»: Ստորագրահավաքին կարող եք միանալ այս հղմամբ:
Դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստի ընդմիջմանը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը ցավ հայտնեց արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հայտարարության հետ կապված, որը վերաբերում էր իր՝ ԲԴԽ անդամ դառնալու հնարավորությանը։ Նշենք, որ Տավարացյանը ինն ամիս առաջ հրաժարականի դիմում էր ներկայացրել և հրաժարվել էր ԲԴԽ անդամի պաշտոնից։ Սակայն օրերս դիմում է ներկայացրել […]
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Շենգավիթ վարչական շրջանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մոտ 40 տարեկան մի տղամարդ հրազենային մի քանի վնասվածքներով։ Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Հիվանդանոց է ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ինչպես նաև Ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ […]
«Հենարան» մամուլի ակումբի հյուրը՝ «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, բժիշկ- նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը, ներկայացնում է Ստամբուլյան կոնվենցիայի ռիսկերը: Անանուն նամակներ՝ ուղղված չորս նախարարներին, ովքե՞ր են Հայաստանում այլասերությույուն տարածում: Մարինա Խաչատրյանը անուններ է հրապարակում:
Ցմահ դատապարտյալների ծնողներն ու որդիները այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում: Վերջիններս հայտարարեցին՝ բանակում մանր խուլիգանության համար իրենց որդիներին դատապարտել են ցմահ ազատազրկման: «19 տարեկան տղաներ են եղել չեն հասկացել ինչ են անում»,-ասում էին նրանք: Բողոքողների պահանջը կառավարությունից մեկն է՝ իրենց ընդունած օրենքը գոնե ճիշտ կիրառեն:
Ինչպես հայտնի է, վաղը տեղի է ունենալու դատավորների ընդհանուր ժողովը։ 168.am-ի տեղեկություններով 9 ամիս առաջ գրավոր դիմումով Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը այդ ժողովի ընթացքում պատրաստվում է երդում տալ։ Արդարադատության նախկին նախարար Արփինեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում, մեկնաբանելով տեղեկությունը, ասաց, որ եթե վաղը՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս […]