05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ռոբերտ Քոչարյանը անհապաղ պետք է լինի ազատության մեջ. Արամ Վարդևանյան. Yerevan.Today/տեսանյութ/

«Այսօր Երևան-կենտրոն քրեակատարողական հիմնարկում գտնվում է գործառույթային անձեռնմխելիությամբ երաշխավորված, Սահմանադրության ուժով պաշտպանված և որևէ կերպ չհաղթահարված անձ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՍԴ-ում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։ Վարդևանյանի խոսքով՝ նախկին նախագահի իրավունքները նրան կալանավորելով խախտվել են, քանի որ «անձեռնմխելիությունն ու քրեակատարողական հիմնարկը միմյանց բացառում են»։ Մանրամասները՝ տեսանյութում: 

Կրակոց Հյուսիսային պողոտայում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 3:50-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի Chronograph Armenia ժամացույցների խանութի ուղղությամբ կրակոց է հնչել: տեղեկացրել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:  «ՊՊԾ գնդի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ,  23-ամյա Սամվել Մ-ին: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ, […]

Երեւանը միանում է աշխարհի տասնյոթ երկրներում բողոքի ակցիաներին ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգի դեմ

2019 թ.-ի սեպտեմբերի 7-ին աշխարհի տասնյոթ երկրներում տեղի են ունենալու բողոքի ակցիաներ ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային հանցավոր համակարգի դեմ (հատկապես նորվեգական Բարնեվառն ծառայության), որի հիմքերն այսօր փորձում են ներդնել նաև Հայաստանում։ Հայաստանը՝ ի դեմս «Ազատագրում» շարժման պաշտոնապես միացել է ընտանիքներից երեխաների օտարման համաշխարհային համակարգի դեմ պայքարի միջազգային ակցիաներին և ավանդական ընտանեկան արժեքների պաշտպանության միջազգային շարժմանը։ […]

Սահմանադրական դատարանի հայտարարությունը

Սահմանադրական դատարանը վերահաստատում է նախկինում արված այն պնդումը, որ դիմումները կազմվել են բացառապես ՍԴ իրավասու անձանց կողմից։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ լրատվամիջոցներով շրջանառվող փաստաթղթի տվյալները (screenshot) պատկանում են Սահմանադրական դատարանի աշխատակազմի համակարգչին, որը գրանցվել է այն անվամբ, որը ներառված է շրջանառվող նյութում։ Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ ցանկության դեպքում բաց ենք ցանկացած ստուգման համար։ […]

Սահմանադրական դատարանը հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ ամբողջական որոշումը: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա` Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի և 135-րդ հոդվածի 2-րդ մասի` սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշումը մասամբ հրապարակվել էր օրեր առաջ: Որոշումն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:

Գագիկ Խաչատրյանը կալանավայրից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն

Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր կալանավայրից տեափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ ընդհանուր հետազոտման։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել են Քրեակատարողական ծառայությունից: Մինչև կալանավորումը ևս Խաչատրյանը հետազոտություն էր անցել բժշկական կենտրոնում։ Խաչատրյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և խոշոր չափերի վատնման մեջ: Մեղադրանքի դրվագներից մեկով՝ նախկին պաշտոնյայի ղեկավարած կառույցում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ […]

Փաշինյանը պետությունը տանում է շոկերի և անկայունության

Վարչապետ Փաշինյանի երեկվա հանդիպումը «Սասնա Ծռերի» Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի հետ ցուցադրական դեմարշ էր ուժայինների հանդեպ։ Պետք է հասկանալ, թե ինչու է Նիկոլ Փաշինյանի դելիգիտիմիզացիայի ենթարկում իր Ոստիկանապետին և ԱԱԾ պետին, ոստիկանության և Ազգային անվտանգության բազմաթիվ պարկեշտ ու հայրենասեր սպաներին և ծառայողներին։ Իրենց ընկերներին, ծառայակիցներին սպանած, Երևանում ՊՊԾ գնդի վրա զինված հարձակում իրականացրած խմբավորվման […]

Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղ կենսաթոշակի անցնելու  կարգավորումը հստակեցվել է

«Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի լրամշակված փաթեթն ուղարկվել է Կառավարություն: Լրամշակված փաստաթղթում հանրային քննարկման ընթացքում ստացված առաջարկությունների հիման վրա կատարվել են մի շարք փոփոխություններ, որոնց արդյունքում, մասնավորապես, հստակեցվել է Սահմանադրական դատարանի անդամների՝ վաղ կենսաթոշակի անցնելու կարգավորումը: Առաջարկվել է՝ «Սահմանադրական դատարանի մասին»  սահմանադրական […]

Հետամուտ ենք լինելու պատգամավորի քրեական պատասխանատվությանը․ Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե իրենք առաջիկայում «լուծելու են ՍԴ նախագահի հարցը» և այլ սպառնալիքներ է տեղացել դատական իշխանության ներկայացուցիչների հասցեին։ Դժվար է հավատալ, որ պատգամավորը տեղյակ չէ դատական իշխանությանն ուղղված ճնշումների, բացահայտ սպառնալիքների, դատական իշխանությունը զավթելուն օժանդակելու քրեաիրավական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված