06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Կրակոց Հյուսիսային պողոտայում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 3:50-ին ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ Երևանի Հյուսիսային պողոտայի Chronograph Armenia ժամացույցների խանութի ուղղությամբ կրակոց է հնչել: տեղեկացրել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

 «ՊՊԾ գնդի ծառայողները գողության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ,  23-ամյա Սամվել Մ-ին: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է որսորդական, սպորտային ողորկ, երկարափող հրազեն: Նա գողություն կատարելու նպատակով փորձել է կրակոցի միջոցով կոտրել խանութի դռան ապակին: Սակայն իր կամքից անկախ հանցագործությունը ավարտին չի հասցրել»,- նշեց նա:

Վնասի չափը պարզվում է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում կատարվում է փորձաքննություն, նախապատրաստվում են  նյութեր:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ