03 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ալեքսան Պետրոսյանը` ՄԱՊ-ի Ալիկը, կալանավորվեց. armlur.am

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել ԱԺ նախկին պատգամավոր անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանին` ՄԱՊ-ի Ալիկին: Այս մասին գրում է armlur.am-ը: Նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու համար` մեղադրանքն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ գործին:

Թալանել են Կարեն Կարապետյանի տունը

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի ավագ քննիչ Հրանտ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Տաշիր քաղաքում տեղի ունեցած բնակարանային գողության փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ոստիկանության Տաշիրի բաժին է դիմել Սերգեյ Մարգարյանը և հայտնել, որ նոյեմբերի 10-ի ժամը 16։00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 16։40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը […]

«Ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու». Արտակ Զաքարյանը՝ իշխանությանը

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ ԱԱԾ-ն փնտրում է սատանային, տեղին կլիներ մեր իշխանություններին ու նրա արբանյակներին հիշեցնել Աստվածաշնչյան կանոններից մեկը. «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք. որովհետև ինչ դատաստանով, որ դատեք, նրանով եք դատվելու. և ինչ չափով, որ չափում եք, նրանով պիտի չափվի ձեզ համար» »:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։ Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի […]

Մանվել Գրիգորյանի գործով տեղի են ունենում տոտալ անօրինականություններ . փաստաբան /տեսանյութ/

Այսօր՝ նոյեմբերի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը ներկայացրել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործի հետ կապված նոր մանրամասներ ներկայացրել: https://www.youtube.com/watch?v=JgYB6cuFm5Y

Տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, ազատ ապրենք». Վազգեն Մանուկյան

Հայաստանի և Արցախի ղեկավարների միջև բավական բարդ հարաբերություններ են, այնպիսի տպավորություն է, որ մտածում են՝ «Արցախի հարցը թող մի կերպ լուծվի, մեզ համար ազատ ապրենք», «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի այսօրվա համաժողովի մեկնարկին ասաց ակումբի հիմնադիրներից Վազգեն Մանուկյանը։ «Այն նախադասությունը, որ լուծումը պետք է գոհացնի Հայաստանին, Արցախին և Ադրբեջանին, առաջին անգամ Գորբաչովն է ասել։ Հետո շատ շուտ […]

Ոստիկանության պաշտոնյաները 700 մլն դրամի վնաս են պատճառել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է ՀՀ ոստիկանությունում ընթացող  երկու ուսումնասիրություններից առաջինի արդյունքները: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ ա) ՀՀ ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցների ձեռք բերման և դրանց տեխնիկական սպասարկման նպատակով իրականացված գնման գործընթացների օրինականության և արդյունավետության նկատմամբ,  բ) ՀՀ ոստիկանության կողմից տրամադրված դրամաշնորհների և սուբսիդիաների օրինականության և արդյունավետության նկատմամբ, գ) գնման […]

Փարիսեցին: Ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը. Հրապարակ

Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսու Փարիսեցի վարչապետը: ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը […]

Ձերբակալել են գործարար ՄԱՊ-ի Ալիկին եւ նրա որդուն, ապա ազատ են արձակվել

Փաստինֆո-ի տեղեկություններով  ՀՔԾ-ն ձերբակալել է ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, և նրա որդուն։ Մեր տեղեկություններով նրանք կասկածվում են փողերի լվացման գործում։ «Փաստինֆո»-ն տեղեկությունը ճշտելու համար դիմեց ՀՔԾ լրատվական բաժին, որտեղից, սակայն, պատասխանեցին, որ տեղեկություն չունեն։  «Փաստինֆո»-ին հաջողվեց պարզել, որ ԱԺ նախկին պատգամավոր,գործարար Ալիկ Պետրոսյանը ձերբակալվել է երկու օր առաջ ՀՀ բնապահպանության նախկին նախարար […]

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. վարչապետին հետապնդում է սատանիզմի մասին մտքերը /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարական է տվել պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները: «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է», – ասաց վարչապետը: Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին հաստատել, որ նման հանձնարակական են ստացել: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի