Երեխաների ապօրինի որդեգրումներ. բացառիկ տեսանյութ ոտիկանությունից /տեսանյութ/
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն հանցավոր արարքների կատարման համար, որ նա դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, […]
Շուրջ մեկ ամիս առաջ Հայաստան վերադարձած դերասան Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան իր տեսաուղերձում պատմել է, որ երեկ՝ ժամը 17:30-ին, Երևանի Դավիթաշեն համայնքում երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը: «Ես շատ տեղերում եմ ապրել, բայց վերջը որոշեցի գալ Հայաստան: Մեկ ամիս է արդեն, որ Հայաստանում եմ, շատ ուրախացած, ոգևորված եկել եմ, բայց այսօր հասկացա, որ […]
Քաոսը դանդաղ քայլերով առաջ է շարժվում։ Մի օր մի հանրային խումբ է վրդովվում՝ պատեպատ զարկվում, մյուս օրը՝ հաջորդը։ Մի օր մի անհեթեթ հայտարարություն են անում իշխանությունները, մյուս օրը մի անընդունելի օրինագիծ են դնում շրջանառության մեջ։ Մի օր սեռափոխվածի են Ազգային ժողով հրավիրում, հետո մեկ այլ սեռափոխվածի մասին ֆիլմ են նկարում։ Նախկիններին քննադատում են կոռումպացվածության մեջ, […]
AntiFake.am-ի տրամադրության տակ է հայտնվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի 2019թ. մայիսի 29-ի թիվ 01/15/5076-19 հանձնարարականն ուղղված համայնքների ղեկավարներին։ Հանձնարարականը վերաբերվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների իրագործման վերաբերյալ Հայաստանի առաջին զեկույցի առնչությամբ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի ամփոփիչ դիտարկումներին։ Նախարարը հանձնարարականով համայնքի ղեկավարներին առաջարկում է իրենց իրավասության սահմաններում […]
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանին: Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Լեռնիկ Գիգոլյանին ձերբակալելու պատճառների մասին ԱԱԾ մամուլի կենտրոնից խոստացան ավելի ուշ հայտարարությամբ հայտնել: Լեռնիկ Գիգոլյանը Թումանյանի բաժնի պետ նշանակվել էր2018 թվականին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով
ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական-հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է, քանի որ գոյություն են ունեցել նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից։ «Անդրանիկ Հովհաննիսյանի մուտքը Հայաստան արգելվել է «Օտարերկրացիների մասին» […]
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, որը քիչ անց ընդմիջվեց ընդդեմ Քոչարյանի հանդես եկողների աղաղակներով: Բողոքողները դուրս հրավիրվեցին: Հիշեցնենք, նախորդ նիստում նախկին նախագահի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել դատախազ Պետրոս Պետրոսյանի բացարկի մասին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանի խոսքով՝ քննության ընթացքում թույլ են […]
Արագածոտնի մարզում, այսօր՝ նոյեմբերի 19-ին, դիմակավորված ավազակային հարձակում է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության Ապարանի բաժին է զանգահարել Արագած գյուղի բնակիչ, 64-ամյա Ժաննա Հ.-ն եւ հայտնել, որ ժամեր առաջ դիմակավորված 3 անձինք մուտք են գործել իր տուն, բռնություն կիրառել իր նկատմամբ, կապկպել, որից հետո իրենից հափշտակել են դրամ, ոսկյա զարդեր, տարբեր տեսակի կենցաղային իրեր, […]






























