28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գտել են Բակո Սահակյանի անվտանգության նախկին պետի դին

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը, Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում մեքենայում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության պետ Արթուր Ապրեսյանին, ով հայտնի է «Վամպիր» մականվամբ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախնական վարկածով Արթուր Ապրեսյանը ինքնասպան է եղել։ Գործը քննչական կոմիտեում է։ Դեպքի մանրամասները ճշտվում են։ Լուսանկարում՝ ձախից Արթուր Ապրեսյանն է։

«Իմ քայլը»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահին

«Իմ քայլը»-ը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատուրյանին։ Նա ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է։ Դավիթ Խաչատուրյանը եղել է Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրենների խորհրդի նախագահը: Նախքան այդ, նա 2006 – 2013 թթ. աշխատել է ԱՄՆ դեսպանատանը:

Պետությունը պետք է գերիների թիվ հրապարակի, որ ամեն կյանքի պատասխանատվությունը մնա Ադրբեջանի վրա․ Հրապարակ

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է։ – Պարոն Թաթոյան, ՄԻՊ գրասենյակն ինչպե՞ս է հավաքում ռազմագերիների, Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների վերաբերյալ տեղեկությունները, ի՞նչ աղբյուրներից, հավաքագրումից հետո ո՞ւմ եք ուղարկում։ – Մեզ հասանելի բոլոր աղբյուրներից՝ կլինեն ներպետական մարմինները, հրապարակային աղբյուրները, մեր տղաների ազգականները, ընտանիքները եւ մեր մոնիթորինգի արդյունքները։ Պետք է մի բան նկատի ունենալ, […]

Դատարանը պարտավորեցրել է Ստեփան Գրիգորյանին ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից

168.am-ը գրում է. 2018թ. հուլիսի 30-ին քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն a1plus-ին տված իր հարցազրույցում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի վերաբերյալ թույլ էր տվել արտահայտություններ, որոնք վերջինս անպատասխան չթողեց՝ դատական կարգով պատասխանատվության կանչելով այդ մտքերն արտաբերողին: Ս/թ հունվարի 14-ին, ինչպես տեղեկացնում է դատական տեղեկատվական datalex.am տեղեկատվական համակարգը, դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ […]

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում

 Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։ Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են […]

ՀՀ կառավարության մոտեցումն ընդունելի չէ․ ՄԻՊ-ը՝ գերիների թիվը չհրապարակելու մասին

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ընդունելի չէ ՀՀ կառավարության մոտեցումը, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ թվական տվյալներ չեն հրապարակվում, քանի որ հարցն ունի «գերզգայուն բնույթ»: ՄԻՊ հայտարարությունում ասվում է․  «Իրավունքի գերակայությունը ենթադրում է հանրային նշանակության ցանկացած տվյալի հրապարակման կանխավարկած. որևէ տվյալի հրապարակում մերժելիս պետությունը պետք է ցույց տա՝ ի՞նչ […]

Հ1-ում զգուշացրել են՝ «հանգիստ նստեն տեղները», ոչ մի հակաիշխանական գրառում․ Հրապարակ

Պետական համակարգում աշխատողները լուրջ դժվարություններ ունեն սեփական տեսակետը հայտնելու հարցում։ Թերթին պատմեցին, որ պատերազմից հետո Ֆեյսբուքում իշխանություններին քննադատող գրառումների համար խիստ զգուշացումներ են ստացել Հանրային հեռուստաընկերության աշխատակիցները, անգամ՝ օպերատորները, որոնց իր մոտ է հրավիրել Հ1-ի լրատվական հաղորդումների պրոդյուսերը եւ զգուշացրել, որ «հանգիստ նստեն տեղները»։ Մյուս ահազանգը ստացել ենք էկոնոմիկայի նախարարությունից, մասնավորապես՝ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամից։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի