02 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները։ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որի մասին հոդվածը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի ասաց, որ միայն Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությունը կարող է դրդել Ադրբեջանին դադարեցնել ռազմական գործողությունները: Բայց Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ շաբաթ օրը Մոսկվայում ձեռք բերված հրադադարի մասին համաձայնությունից հետո կայացած իր առաջին հարցազրույցում նա չնշեց […]

Չի կարելի խուճապային տրամադրություններ տարածել, դրա վերաբերյալ այդ մակարդակով հայտարարություններ անել

Մինչ առաջնագծում շարունակվում են ռազմական գործողությունները` երեկ սոցցանցերում, հայկական եւ օտարերկրյա զանգվածային լրատվամիջոցներում ավետում էին հրադադարի մասին, ինչը հերքվեց Արցախի պաշտպանության նախարարության կողմից: Սակայն, ոմանք այնքան էին ոգեւորվել այս ապատեղեկատվությունից, որ լիովին վերադարձել էին ներքաղաքական օրակարգերին` իշխանությունը դավաճաններ էր փնտրում ընդդիմադիր դաշտում, ընդդիմությունը` ազդարարում էր այս իշխանության ավարտի մեկնարկի մասին: Նման տեղեկատվության շրջանառման, ռազմական գործողությունների, […]

Շատ լավ հասկանում են, թե ինչ դաժան հարցեր են իրենց առաջ դրվելու․ Հրապարակ

«Հրապարակի» զրուցակիցը Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն է։ – Տիկին Սեյրանյան, Արցախում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողներին հակառակորդի կողմից թիրախավորելու դեպքերի վերաբերյալ Ժուռնալիստների միությունը դիմե՞լ է միջազգային կառույցներին։ – Մենք քանի օր շարունակ կոչեր ենք հրապարակում տարբեր լեզուներով, որոնք տեղադրված են նաեւ Հայաստանի ժուռնալիստների միության ֆեյսբուքյան էջում, եւ տրամադրել ենք լրատվամիջոցներին։ Դրանք ուղղված են հիմնականում միջազգային […]

Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ…Շնորհակալություն, որ կաք… ու շնորհակալություն Տիրոջը, որ պահապան է Ձեզ…

Քաղաքագետ Կարեն Բեքարյանը Արցախից գրառում է արել ֆեյսբուքյան հանրագրում, նշելով.  «Այսօր ստացվեց երկար քայլել Ստեփանակերտի փողոցներով, շփվել տարբեր մարդկանց հետ, հերթական անգամ զգալ նրանց ջերմությունը և տեսնել բազմաթիվ ժպտացող դեմքեր` վազվզող երեխայից մինչև 80-ին մոտ շատ առույգ ու բարի տատիկ… Շնորհակալություն Արցախ, Շնորհակալություն Ստեփանակերտ… Շնորհակալություն Ձեզ` տոկունության, լավատեսության, անսահման դրական լիցքերի և հույզերի համար… Շնորհակալություն, […]

«Մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ»․ Փաշինյան

Հայկական կողմի խնդիրը պաշտպանվելն է, որովհետև Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Այս մասին «Ալ Ջազիրա»-ին տված հարցարզույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես արդեն ասացի, որ մեր խնդիրը պաշտպանվելն է, քանի որ Ադրբեջանը ձեռնարկել է հարձակում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ: Եվ, բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հայության խնդիրն այս ագրեսիայից պաշտպանվելն է»,- ասել է Փաշինյանը: […]

Երբեք թույլ չենք տա, որ ևս մեկ ցեղասպանություն իրականացվի մեր հայրենիքում. ՀՀ նախագահ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել «Ալ Արաբիա» հեռուստաալիքի, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային: Հարց– Պարոն նախագահ, շնորհակալ ենք Ձեր ժամանակից մեզ տրամադրելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք Թուրքիայի այն   հայտարարությունները, որտեղ նա նշել է, թե աջակցելու է Ադրբեջանին՝ «վերադարձնելու օկուպացված տարածքները»: Ինչպե՞ս    կարձագանքեք սրան: – Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Թույլ տվեք սկսել իմ ցավակցության խոսքը հայտնելով Քուվեյթի էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ   Ալ Ջաբեր Ալ Սաբահին և Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ մարդասեր առաջնորդ, Նորին գերազանցություն շեյխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի