21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Թուրք-սիրիական սահմանին ավտոմեքենա է պայթել

Թուրք-սիրիական սահմանին` Բաբ ալ-Խաբա համայքնում, ավտոմեքենա է պայթել, փոխանցում է Газета.Ru-ն: Զինված ահաբեկիչները փորձել են մտնել Թուրքիա, սակայն սահմանապահները կանգնեցրել են մեքենան: Պայթյունի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչները մահացել են:

Բախումների արդյունքում 99 հոգի մահացել է

Ֆիլիպիններում զորքի եւ “Մորո ազգային ազատագրական ճակատի” ապստամբների միջեւ բախումները շարունակվում են: Բախումների արդյունքում 99 հոգի է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Ապստամբները գերի են վերցրել հարավֆիլիպինյան Զամբոանգ քաղաքի քաղաքապետին: Զինվորականներին հաջողվել է ազատ արձակել 100-ավոր այլ գերիների:

Անչափահաս աղջիկները ծեծել են հաշմանդամին

Մերմոսկովյան Նարո-Ֆոմինսկի հաշմանդամ բնակչուհին տեղափոխվել է հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա վրա միանգամից 8 աղջիկ է հարձակվել ու ծեծի ենթարկել, փոխանցում է Газета.Ru-ն: Հաղորդվում է, որ աղջիկներից 4-ը անչափահաս են եղել: Ծեծը աղջիկները նկարահանել են բջջային հեռախոսով: 21-ամյա աղջիկը բազմաթիվ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել աղջկա փայծաղը: Դեպքի առթիվ […]

Սիրիայի ռազմական ուղղաթիռը պատահաբար է խախտել Թուրքիայի սահմանը. Դամասկոս

INTERFAX.RU-ի փոխանցմամբ` Սիրիայի Զինված ուժերը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ սիրիական ուղղաթիռը, որը երեկ խփվել է թուրք-սիրիական սահմանին, հետախուզական առաքելություն է իրականացրել եւ պատահմամբ է խախտել Թուրքիայի օդային տարածքը։  Սիրիացի զինվորականները նշել են, որ թուրքական ղեկավարության նպատակը սահմանին իրավիճակը սրելն է։ Սիրիայի կառավարական զորքերը թուրքական իշխանությունների որոշումը շտապողական են որակել։  Ուղղաթիռը խփվել է Սիրիայի տարածքում, […]

Ուժեղ երկրաշարժ Վրաստանում

Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:  Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում: 

Վթար Եղվարդ-Արագյուղ ճանապարհին, տուժողի վիճակը ծանր է

Սեպտեմբերի 16-ին, ժամը 01.28-ին տեղեկատվություն է ստացվել, որ Եղվարդ – Արագյուղ ավտոճանապարհին` հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղվարդ-Արագյուղ ավտոճանապարհի 10-րդ կմ-ում “ԲՄՎ” մակնիշի 32 LO 123 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]

Աշակերտներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. կան զոհեր

Չինաստանում դպրոցական ավտոբուսըխոշոր վթարի է տեղի ունեցել: Միջադեպը տեղի է ունեցել Սիչուան նահանգում: Վթարի զոհ է դարձել 21 մարդ, որոնց մեծ մասը դպրոցականներ են, փոխանցում է РИА Новости-ն: Դպրոցականներ տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարի, հետո դուրս եկել երթեւեկելի հատվածից եւ գետն ընկել: Դրանից հետո ավտոբուսի վրա բեռնատար է ընկել: Վթարի պահին ավտոբուսում եղել է 24 ուղեւոր, որոնց ուղիղ կեսը դպրոցականներ, 9 […]

Ճապոնիայում թայֆունի պատճառով 500 000 ընտանիք է տարհանվել

“Մանյի” թայֆունի պատճառով Ճապոնիայում 500 000 ընտանիք է տարհանվել, փոխանցում է lenta.ru-ն: Թայֆունը այսօր առավոտյան հասել է Ճապոնիայի կենտրոնական հատված: Երեք նահանգներում արդեն վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել, երբ տարրերային աղետը սպառնում է անմիջականորեն մարդկային կյանքերի: Թայֆունը դեռ շարունակում է պտտվել Ճապոնիայով, զոհերի կամ վիրավորների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:  

Ահաբեկչության արդյունքում երեք ոստիկան է մահացել

Չեչնիայում ոստիկանության շենքի մոտ ահաբեկչություն է իրականացվել, ինչի արդյունքում երեք ոստիկան է մահացել, փոխանցում է interfax.ru-ն: Կեսգիշերին մոտ պայթուցիկ սարքերով լի մեքենան փորձել է տարածք ներխուժել: “Հերթապահ ոստիկանը տեսել է կասկածելի մեքենան, արգելակող սարքն է միացրել, եւ ահաբեկիչը չի կարողացել ոստիկանության տարածք մտնել: Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության շենքի մոտ”,- նշել է կայքի աղբյուրը: 

Յուրի Վարդանյանի որդու կյանքին վտանգ չի սպառնում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի մամլո խոսնակ Սյուզի Բադոյանը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց լուրը, որ վրաերթի է ենթարկվել նախարար Յուրի Վարդանյանի որդին՝  ծանրամարտիկ Նորայր Վարդանյանը: Նա նշեց, որ դեռևս տեղյակ չէ, թե որ հիվանդանոցում է գտնվում Նորայրը, սակայն հաստատապես նշեց, որ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Հիշեցնենք, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի