19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բարի գալուստ՝ առանց ցտեսության. Սերժ Սարգսյանը ներկայացրել է Գեւորգ Կոստանյանին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության դատախազություն և կոլեգիայի անդամներին ներկայացրել նորանշանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է Գևորգ Կոստանյանին՝ պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ գլխավոր դատախազն իր նոր մոտեցումներով ու աշխատաոճով, ՀՀ դատախազության աշխատակիցների օժանդակությամբ, կկարողանա արդյունավետորեն լուծել համակարգի առջև դրված խնդիրները: Նախագահը […]

Ավստրալացին պայթեցրել է սեփական մեքենան` ֆիլմում հայտնվելու համար

Ավստրալիայի ոստիկանությունը հաղորդել է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը պայթեցրել է սեփական ավտոմեքենան, որպեսզի հայտնվի մոտակայքում վավերագրական ֆիլմ նկարահանող խմբի տեսախցիկի օբյեկտիվում, փոխանցում է Газета.Ru-ն: 50-ամյա օրինազանցն անմիջապես ձերբակալվել է,  նրա արյան մեջ ալկոհոլի տոկոսը բավական բարձր է եղել: Պարզվել է, որ տղամարդուն նախկինում էլ մեկ տարով զրկել էին վարորդական իրավունքից:

Իրաքում զինվորական ուղղաթիռ է վթարվել

Իրաքում զինվորական ուղղաթիռը վայր է ընկել, ինչի արդյունքում ուղղաթիռի ողջ անձնակազմը զոհվել է, տեղեկացնում է РИА Новости-ն: Նախնական տվյալներով` անձնակազմի   բոլոր անդամները   իրանցի   զինվորականներ են եղել: Պատահարի մանրամասները ճշտվում են:   

Ինքնաթիռում երեխա է մահացել

Մոսկվա-Կիրով չվերթի ժամանակ ինքնաթիռում երեխա է մահացել, փոխանցում է Газета.Ru-ն: Երեխայի ծնողները նրան Կիրով էին տանում Մոսկվայում տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո: Օդանավակայան են ժամանել շտապօգնության բժիշկները, սակայն երեխային ոչնչով չեն հասցրել օգնել:

Զույգը գնացքի տակ է ընկել սեքսով զբաղվելու ժամանակ

Ուկրաինական Զապորոժյե քաղաքում գնացքն անցել է երկաթգծերի վրա սեքսով զբաղվելու ժամանակ: Արդյունքում 30-40 տարեկան կինը, ում ինքնությունը դեռեւս պարզված չէ, մահացել է տեղում, տղամարդու ոտքերը ստիպված են եղել կտրել, նա մեծ քանակությամբ արյուն է կորցրել եւ այժմ հոսպիտալացվել է, փոխանցում է lenta.ru-ն: Զույգը գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Տղամարդը, չնայած ստացած վնասվածքներին, պատմել է, որ […]

Ձկնորսներ են կորել

Չինաստանում “Ուտիպ” թայֆունի ժամանակ ծովում երեկ ձկնորսական նավ է խորտակվել, 74 հոգի համարվում է անհետ կորած, փոխանցում է lenta.ru-ն: Փրկարարներին հաջողվել է ջրից հանել 14 ձկնորսի: Թայֆունն այսօր հավանաբար կհասնի Վիետնամ: Վտանգավոր գոտուց արդեն տարհանվել է 70 000 մարդ:

Էլեկտրասյունն ընկել է հետիոտնի գլխին

Սեպտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ՛՛Օպել Ֆռոնտեռա՛՛ մակնիշի ավտոմեքենան Օշական գյուղի Մաշտոցի փողոցում բախվել է Էլեկտրասյանը, որը կոտրվելով՝ ընկել է 1962 թ. ծնված Մեսրոպ Միրիջանյանի գլխին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՛՛Արմենիա՛՛ բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է ՛՛Աշտարակ՛՛ բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Ստրասբուրգում լրագրողները տարհանվել են հյուրանոցից

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին Ստրասբուրգ ժամանած լրագրողները այս գիշեր գիշերը հրդեհի ահազանգի պատճառով ստիպված են եղել լքել հյուրանոցը, փոխանցում է gazeta.ru-ն: Հյուրանոցում, որտեղ տեղավորվել էին լրագրողները, հնչել է հակահրդեհային ահազանգ, ինչից հետո լսվել է շենքի տարածքը լքելու մասին կոչը` ֆրանսերեն եւ անգլերեն լեզուներով: Հյուրանոցի հյուրերը լքել են իրենց համարները, սակայն շուտով պարզվել է, որ ազդանշանը միացել է մեկի պատճառով, ով ծխել է իր սենյակում:

Պակիստանում ավտոբուս են պայթեցրել /վիդեո/

Այսօր Պակիստանում ահաբեկիչները մարդկանցով լի ավտոբուս են պայթեցրել, փոխանցում է “ԻՏԱՌ-ՏԱՍՍ”-ը: Նախնական տվյալներով` մեկ տասնյակ մարդ է զոհվել, կան վիրավորներ: Ոստիկանության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է ավտոբուսի հետնամասում, որը տեղափոխել է ՏԻՄ պետական ծառայողներին: Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը առայժմ պայթյունի համար պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված