05 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՄՇԱԿՈՒՅԹ

«Հարկավոր է ստեղծել կամիսիաներ, բայց Լենինգրադյանը ես չէի փոխի» (տեսանյութ)

Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Երվանդ Երզնկյանը դեմ է Լենինգրադյան փողոցի անվանափոխությանը, իսկ մյուս փողոցների դեպքում, ասում է, պիտի մտածի: «Միանշանակ չի, առահասարակ անվանափոխությունը շատ տեխնիկական հարցերի հետ է կապված»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: Նա նշեց, որ շատ ճիշտ էր, երբ Լենինի պողոտան անվանափոխվեց, սակայն միայն անվանափոխվելով խնդիրը չի լուծում: «Հարկավոր է մտածել՝ […]

Կողմնակից չեմ բոլորը միանգամից ջնջել, ոչնչացնել. Մարտին Վարդազարյան (տեսանյութ)

Երևանի այն դպրոցները և փողոցները, որոնք անվանակոչված են հայ բոլշևիկների, ռուս գրողների կամ կոմունիստ գործիչների անուններով, պետք է վերանայվեն. «Ելքի» արդեն բազմաթիվ քննարկումների առիթ դարձած գաղափարն է: Henaran.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանն այս հարցի վերաբերյալ նախ նկատեց. «Սա պատմության էջ է, չի կարելի փակել և առաջ շարժվել, եթե համոզված […]

Ախմատովան եւ Անուշը

1956 թ հունիսի 24-ին ռուս գրող Օսիպ Մանդելշտամի կինը` Նադեժդան Աննա Ախմատովային մի նամակ է գրում, որն ավարտվում էր հետևյալ տողով. «Համբուրում եմ, Անուշ, կարոտում եմ, Անուշ, ախ, Անուշ, Անուշ»: Այս նույն անունը բազմաթիվ անգամներ հանդիպում է նաև նրանց այլ նամակներում: Բայց ինչու՞ ռուս նշանավոր բանաստեղծուհին պիտի Անուշ կոչվեր, եթե ոչ հայկական արմատներ ուներ, ոչ […]

Երգչուհի Մարիանայի կարոտի բանաձևը /տեսանյութ/

17 ամյա Մարիանան երգարվեստում առաջին քայլերը արել է 6 տարեկանում: Մարիանան ընտրեց երգի ճանապարհը ու պատրաստ է դիմակայել բոլոր տեսակի փորձություններին: Մարիանան ընդունվել է  Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիա և նշում է, որ իր սերը երգի հանդեպ շատ մեծ է ու ինքը պատրաստվում է մեծ բեմեր նվաճել: Մարիանա Պետրոսյանը Սպիտակում գործող «Հրաշք» համույթի երգչուհի է: […]

Ո՞վ ասաց, որ չեն գնահատել, իհարկե, գնահատել են. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը համաձայն չէ, որ մշակույթի գործիչներին այսօր կենդանության օրոք չեն գնահատում: Այսօր նա մասնակիցն էր Հանրային ռադիոյի առջեւի պուրակում  գտնվող աստղային ճեմուղու` աստղերով համալրմանը: Մաթևոսյանը շատ ուրախ էր, որ Հայաստանի ռադիոյին ու հեռուստատեսությանը փառք բերած անձանց անուններով համալրվեց աստղային ճեմուղին: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Քանակ կա, բայց որակ չկա հաճախ. Ռաիսա Մկրտչյանը՝ երգարվեստից (տեսանյութ)

Երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա  Մկրտչյանի անունն այսօր ավելացավ Հանրային ռադիոյի առջևի պուրակում գտնվող աստղային ճեմուղիում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր մշակույթի, երգարվեստի ամբողխ խնդիրը որակի մեջ է: «Քանակ կա, բայց որակ չկա հաճախ»,-նշեց նա:

«Գնա, մեռի, արի, սիրեմ»-ն այս անգամ չգործեց. աստղային ճեմուղին համալրվեց (ֆոտո, տեսանյութ)

Հանրային ռադիոյի առջեւի պուրակում  գտնվող աստղային ճեմուղին այսօր համալրվեց Հայկական հեռուստատեսության եւ ռադիոյի երախտավորների անուններով։ Այս քայլը երախտագիտության հավաստիք էր ռադիոյի և հեռուստատեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար: Այդ անձինք են Երվանդ Երզնկյանը, Ռաիսա Մկրտչյանը, Ռաֆայել Մանգասարյանը, Լևոն Պարոնյանը, Ստեփան Մարտիրոսյանը և այլք: Օրվա հերոսներին ծափողջույններով դիմավորում էին նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաեւ Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ղեկավարներն […]

Ի՞նչ է սիրով աշխատելը

« Իսկ ի՞նչ է սիրով աշխատելը: Զգեստ հյուսելն է սրտի թելերով, կարծես հենց այդ զգեստն է հագնելու ձեր սիրեցյալը: Անձնվիրությամբ տուն կառուցելն է, կարծես այնտեղ բնակվելու է ձեր սիրեցյալը: Սերմերը քնքշանքով ցանելն է և հունձքը բերկրանքով հավաքելը, կարծես ձեր սիրեցյալն է ուտելու դրա պտուղը: Այն ամեն ինչում, որ անում եք, ձեր հոգու շունչը տարածելն է, […]

«Մի քանի կիլոգրամ կոնֆետով, հեծանիվով, կամ խաղալիքով…». շոուի էֆեկտը/տեսանյութ/

«Այսօր Հայաստանում երեխաները  համեմատաբար պաշտպանված են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Արմեն Ավանեսյանը: Գրականագետը ընդգծեց, որ կան ավանդական արժեքներ, որ դեռ մեր երկրում պահպանվում են: Մտավորականը  դեմ է  մի շարք «կեղծ» արժեքների գոյությանը: Նա արձանագրում է , որ մեր երկրում իրականացվում և բարձրաձայնվում են մի շարք բարեգործական ակցիաներ, որոնք ավելի շատ շոուներ […]

Ես երազանքներ չունեմ. ողբերգության իրական «գինը»/տեսանյութ/

«Ստեղծագործելու աղբյուր հանդիսացավ ներանձնային ողբերգությունը, ծանր հոգեկան վիճակներս»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Սիզավետ համայնքի բնակիչ, երիտասարդ բանաստեղծ Մելիք Միքայելյանը: Երիտասարդ պոետը կորցրել է հորն ու եղբորը, պաշտում է մորը: «Մահացած եղբայրս ուզում էր փաստաբան դառնալ, ես ընտրեցի իրավաբանի մասնագիտությունը»,-պատմեց 22 ամյա Մելիքը: Մելիքը նշում է.«Ես երազանքներ չունեմ, հիմա միայն նպատակներ են…»: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված