Նիկոլ Փաշինյանի կառավարության նիստերը Ստալինի նիստերն են. Հրանտ Բագրատյան /տեսանյութ/
«Զարթոնք» սոցռեալիստական և խիստ լավատեսական անունը կրող գյուղում պատերազմ է։ Պատերազմ է՝ պատերազմին բնորոշ բոլոր ատրիբուտներով՝ ատելությամբ, անհանդուրժողությամբ, բարիկադներով, արյան գին ունեցող թշնամությամբ, մարտնչող դիրքերով, զավակների, հայրերի և որդիների, անգամ՝ կանանց մասնակցությամբ, ռազմավարական նշանակության օբյեկտի պաշարումով։ Այս պատերազմում, ինչպես և սովորաբար լինում է՝ կա հակառակորդ, զենք և զոհ։ «Զարթոնք» գյուղում, ուր երբեք չեմ եղել, ենթադրվում […]
«Երբ սուտը հաճախ է կրկնվում, ընդունվում է ճշմարտության տեղ»․ սա ֆաշիստական Գերմանիայի քարոզչական մեքենայի ոսկե կանոներից է։ Գեբելսյան այս «ճշմարտությունը» «ամենօրյա ռեժիմով» կիրառում է ներկայում Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած մարդը, գրում է Yerevan.Today-ը: «Վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել, եւ ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ»՝ ԵԽԽՎ լիարգումար նիստում Նիկոլ Փաշինյանի […]
1994 թվականի Ռուանդայի ցեղասպանության հիմնական գործը արել է հուտուների «Ինտերահամվե» կամավորականների խմբավորումը։ Կինյառուանդա լեզվով Ինտերահամվե թարգմանաբար նշանակում է «նրանք, ովքեր հարձակվում են միասին»։ Այդ ցեղասպանությունը պատմություն է այն մասին, թե ինչ անմարդկային արհավիրքների կարող է հասցնել հասարակության մեջ ատելության քարոզը, անհանդուրժողականությունը, ներքին թշնամանքը։ Նախաքաղաքացու օրը Կհամարձակվեմ պնդել, որ մենք հայ հասարակությանը չենք ճանաչում։ Մենք լավ […]
Ուշացած բանակցությունների արդյունքում 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանի վրա բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով: Ներկայումս 1000 խմ գազը արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները (psrc.am) հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր […]
Վերևին» ձեռնտու է «ներքևի» քաոսը։ Ավելին, այդ քաոսը ստեղծվում է նաև տեսանելի ձեռքի օգնությամբ։ Բոլորին առաջարկվել է լոկալ մակարդակներում «Մերժիր» օպերացիան իրականացնել. թափվում է արյուն, ջարդվում են մռութներ, քայքայվում են նյարդեր։ Պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը պերմանենտ ցնցումների մեջ է մտցվել։ Այդ ցնցումները «տաքացվում» են անհանդուրժողականության ու ատելության մշտական քարոզով։ «Վերևից» առաջարկվում է երկրի ներսում […]
ՍՈՒՏ N5 – «Գարդասիլ-4»-ի վերաբերյալ Համաձայն ՀՀ ԱՆ հայտարարության Հայաստանը 2017 թվականին ԳԱՎԻ հիմնադրամից նվեր էր ստացել 32.400 սրվակ «Գարդասիլ-4» պատվաստանյութ։ https://www.panorama.am/…/%D5%BA%D5%A1%D5%BF%D5%BE%…/1862869 Համաձայն իմ հարցմանը ՀՀ ԱՆ պատասխանի (22.11.17) ՀՀ ներկրված Գարդասիլ քառավալենտ պատվաստանյութի ժամկետը 12.10.2019թ. է (փաստաթուղթ N1): Մինչդեռ Unicef-ի կայքից պարզ է դառնում, որ 2017 թվականին Հայաստանի Հանրապետությունը ստացել է ոչ թե 32.400 […]
Մի փոքր պաշտոն, ու մարդը հանկարծ 180 աստիճան փոխվում է, էլ չենք խոսում մի քիչ ավելի լուրջ պաշտոն ունեցողների, առավել ևս՝ հանկարծ պատգամավոր դարձածների մասին՝ այսպես, իրենցից անկախ, հանգամանքների բերումով: Հասկանալի է՝ բոլորը չէ, բայց կան, չէ՞, այնպիսիք, որոնց վրա իշխանության մեջ լինելը, մեղմ ասած, լավ չի ազդել, նրանց «հունանավետիսյանությունն» ուղղակի ապշեցնում է: Առավել ապշեցնում է […]
Ո՞րն է մեր այսօրվա իրականության բնորոշումը՝ անորոշությունը: Այս եզրակացության են հանգում շատ վերլուծաբաններ: Իսկ ո՞րն է այդ անորոշությունը ծնող պատճառը: Ըստ իս, քաղաքական իշխանության ոչ համակարգային բնույթը: ՔՊ-ն ստանձնելով իշխանությունը, որպես քաղաքական միավոր (կուսակցություն) նման պատասխանատվության համար դեռևս չունի անհրաժեշտ համակարգված քաղաքական որակներ (գտնվում է էմբրիոր վիճակում): Նա չունի հանրային կյանքի կազմկերպման իր գաղափարաբանական դոկտրինը […]




























