26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Արտագաղթը շարունակվում է: Ո՞ւր կորան արտերկրից հայրենիք շտապողները. Yerevan.Today

Հակառակ իշխանությունների եւ մասնավորապես Նիկոլ Փաշինյանի ամպագոռգոռ հայտարարությունների «նոր Հայաստան» հազարավոր հայերի վերադառնալու, սփյուռքի նախկին նախարարության մանկահասակ նախարարի անեկդոտ դարձած՝ 100-ից ավելի ամերիկահայերի Հայաստան ներգաղթելու պատրաստակամության, դժբախտաբար, Հայաստանի Հանրապետությունից արտագաղթը շարունակվում է, իսկ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել։ ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է Հայաստանի բնակչության թիվը այս տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ։ Այն կազմել է […]

Սկզբո՞ւնք, թե՞ նպատակահարմարություն

Վերջին օրերին բուռն քննարկման թեմա է դարձել “Հայոց Եկեղեցու պատմություն” առարկան առանձին կարգով դպրոցում դասավանդելու նպատակահարմարությունը, որը, սակայն, ըստ էության, նորություն չէ: Այս իմաստով փաստարկների և հակափաստարկների սակավություն էլ գոյություն չունի: Այն պարփակել է ամեն շերտ՝ իրավական կարգավորումներից սկսած, մինչև կրոնական քարոզչություն, ազգային փոքրամասնությունների խտրականության խնդիր, միասնական մեկ պատմության հարց՝ ներառելով այն հայ ժողովրդի պատմություն կամ […]

Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը

Անցած շաբաթ գործող Կառավարության «սուպեր-նախարար» Արայիկ Հարությունյանը հայտնվեց հերթական սկանդալի կենտրոնում՝ սեփական Ֆեյսբուքյան էջում իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրելով ոչ ավել, ոչ պակաս «անդաստիարակության» մեջ։ Այս մասին գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը, ով իր գրառումը վերնագրել է. Ինչու է աղմկում Արայիկ Հարությունյանը»: Նա, մասնավորապես, նշել է. «Փորձելով իր անձի շուրջ անհարկի […]

Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցի պրոպագանդան ԵՄ-ի և Սորոսի հիմնադրամի փողերով. քարոզչական թեման «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան է. Antifake.am

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» լրատվականը հոդված է հրապարակել ««Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով» վերնագրով։ Հոդվածում նշված է, որ այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ  – Հայաստան»-ի (Սորոսի հիմնադրամ) ֆինանսական աջակցությամբ։ Հոդվածի վերնագրից առաջին տպավորությունն այն է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանվել է դպրոցական ուսումնական ծրագրից, և դրա վերաբերյալ առկա է իրավասու մարմնի՝ ԿԳՄՍ […]

Հայ երաժշտության հետ ընդհանրապես կապ չունեցող այդ մարդու նկարը փակցրել են Կիևյան խաչմերուկում, ընդ որում՝ Կոմիտասի նկարից մեծ նկար է, ու տակը գրել են՝ «Հայ մեծեր». կոմիտասագետ

Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով՝ մշակույթի ոլորտում պետք է «ցենզուրա» լինի, քանի որ չեն կարող ազգին այլասերվածություն ցույց տալ և երեխաներին ներկայացնել այնպիսի երգեր, որոնք ավելի վտանգավոր են, քան թմրանյութերը։ «Մեր ժողովուրդն այսօր մշակույթին ընդհանրապես անհաղորդ է, ամեն ինչ կա, բացի ժողովրդից։ Հիմա Կոմիտասի 150-ամյակն են նշում, բոլոր հարցերը վերաբերում են իրենց պտտվելուն, ինքնաթիռ նստելուն, դասախոսություն կարդալուն կամ […]

Այս մարդիկ այսօր իրենց գաղափարախոսությունն են բերում, որը պղծում է եւ կործանիչ է բոլոր ճակատներում. Դավիթ Տեր-Սահակյանց. Tert.am

Այսօրվա ԿԳՄՍ նախարարության արածներից բացարձակ չեմ զարմանում, իրենց լոգիկայի մեջ է նման բան ստեղծել ու ներկայացնել որպես բարձր արվեստ, սակայն դա խղճուկ տեսարան էր ինձ համար, փողոցային ինչ-որ բան, երիտասարդների պոռթկում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր, մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցը՝ անդրադառնալով «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը, որն իրականացվել է ԿԳՄՍՆ–ի տրամադրած միջոցների […]

Ինչո՞ւ է ԱՄՆ դեպանը հանդիպել Սերժ Սարգսյանին. 168 Ժամ

Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ակտիվորեն քննարկվում է քաղաքական, փորձագիտական շրջանակներում, սոցցանցերում: Արվում են տարբեր վերլուծություններ ու գնահատականներ՝ սկսած նրանից, որ այդ հանդիպման փաստով ԱՄՆ-ը ՀՀԿ-ին ճանաչում է՝ որպես հայաստանյան քաղաքական կյանքի կարեւոր սուբյեկտ, վերջացրած նրանով, որ ինչ-ինչ չբարձրաձայնվող խնդիրների լուծման նպատակով ամերիկյան դիվանագետը հանդիպել […]

Խաղը փոխվեց

-Այսպիսով. -Խաղը փոխվեց. -Կատարենք մի քանի դիտարկում. -Սերժ-Լին /Թրեյսի/ հանդիպման… Հ.Գ. -Այն, որ հայաստանյան քաղաքական լանդշաֆտում անդադրում` անտեսանելի` գրագետ խաղացողի հետ վերջ-առաջ հաշվի էին նստելու` -Աներկաբա էր /սրանով բացատրեք` «Իմ քայլի» փղերի ու մատյան գնդի նետումը դեպ «վախկոտ» Սերժ/. Հ.Գ, Նկատենք. ա/.Սերժը եւս ազադանշանել էր` -Խաղը փոխվում է… -Սերժի Ղարաբաղյան դիտարկումները, որ այո, ոչ այնքան […]

Աննա Հակոբյանի կողմից հիմնադրված «Կանայք հանուն խաղաղության» շարժման հայտարարությունները Ադրբեջանում ընկալվում են որպես թուլություն. փորձագետ

2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 227 հոդված, որոնցից 65-ը եղել է բացասական, 29-ը՝ դրական, 133-ը՝ չեզոք։ Տիկին Հակոբյանը լրատվականների ուշադրության կենտրոնում է։ ՀՀ վարչապետի տիկնոջ մասին գրվել […]

Հայաստանում ձևավորվել է ընդհանուր դեգրադացիա. սա երկիրը ներսից պայթեցնելու պրոցեսը կանգնեցնելու միակ լուծումն է

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Հայաստանում հստակ ձևավորվել է նոր սուր մարտահրավեր՝ ընդհանուր դեգրադացիան։ Պետական, հանրային, հասարակական դեգրադացիան։ Հանրային դիսկուրսի որակը, հանրային դեմքերի որակը, իշխանության պատկերացումները պետության մասին, ոչ իշխանական ուժերի անկարողությունը, քաղաքացիական հասարակության կազմաքանդումը և այլն, և այլն, ամեն օր փաստում են նոր մարտահրավերի՝ ընդհանուր դեգրադացիայի մասին։ Առաջարկում եմ՝ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի