16 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսով վարկավածների թիվը հասավ 122-ի. Արսեն Թորոսյան

Այս ընթացքում կորոնավիրուս է հաստատվել ևս 7 պացիենտների մոտ։ Դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 122։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ նոր դեպքերը կրկին կապված են արտադրամասի օջախի հետ, բոլոր պացիենտները մասնագետների տեսադաշտում են եղել։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից մեկը բուժքույր է․ նախարար

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ “Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 115 դեպքից 1-ն արձանագրվել է բուժքրոջ մոտ, ով իր մասնագիտական առաքելությունն է իրականացրել ինֆեկցիոն հիվանդանոցում: Վերջինս անմիջապես հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է […]

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերը հասել են 115-ի․ ԱՆ

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 5 դեպք: Բոլոր պացիենտների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Հանրագումարով` այս պահին արձանագրվել է 115 դեպք: Ունենք առողջացման 1 դեպք: Արդյունքների համաճարակաբանական վերլուծության տվյալները փաստում են, որ 99 դեպք փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի հետ: Առողջապահության […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասավ 102-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասավ 102-ի, այս մասին «Շանթ» հ/ը եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Նա ընդգծեց՝ դեպքերի մեծամասնությունը կապված է երկու վարակման օջախների՝ Էջմիածնի ու Երևանի արտադրամասներից մեկի հետ:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն այս պահին 38-ն են

Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են 4-ով՝ հասնելով 38-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում: Այս պահի դրոթյամբ Վրաստանում կարանտինային ռեժիմում է գտնվում 1130 մարդ: Ստացիոնար վերահսկողության տակ է 81 պացիենտ: Մարտի 18-ի դրությամբ երկրում բուժվել է կորոնավիրուսով վարակված 1 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է aliq.ge-ն։  

Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից առաջին մարդն է մահացել

Թուրքիայում նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) առաջին մարդն է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Anadolu-ն` հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեդդին Քոջան։ Նրա խոսքով՝ մահացած պացիենտը 89 տարեկան էր։

Ո՛չ խուճապին, այո՛ «կորոնավիրուսային հեղափոխությանը»

Հիշո՞ւմ եք` մի վարչապետ ունեինք. Հայաստանի ամենաերկարակյաց վարչապետներից մեկն էր` էն, որ ասում էր` համաշխարհային տնտեսական ճգնաժամն ո՞ւմ շունն է, որ մեզ համար խնդիրներ ստեղծի, բանի տեղ մի դրեք`սուսուփուս կանցնի-կգնա մեր կողքով, չե՛նք էլ նկատի։ Մի բան էլ «դուխ տվեց», թե` «յուրաքանչյուր ճգնաժամ նաև հնարավորություն է»։ Բայց ճգնաժամն այլ «պլաններ» ուներ Հայաստանի հետ կապված՝ եկավ, հարմարավետ տեղավորվեց […]

Կորոնավիրուսի վիճակագրությունը խայտառակության աստիճան անհասկանալի է. համաշխարհային թվերը

Կորոնավիրուսի համաշխարհային թվերը Կորոնավիրուսի վիճակագրությունը խայտառակության աստիճան անհասկանալի է: Վարակվածների մեծ քանակություն արձանագրած երկրներից մահացության միջին (4.1 %) ցուցանիշից բարձր դեպքեր են արձանագրել 3 երկիր՝ Իսպանիան՝ 4.7 %, Իրանը՝ 6.1 % և Իտալիան՝ 7.9 %: Ու հակառակի պես այս պահին ամենամեծ քանակով հիվանդներ հենց այս երկրներում են: Արա Գալոյան  

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 84-ի. Փաշինյանը նոր տվյալներ հայտնեց

Հայաստանում կորոնավիրուսի վարակման նոր դեպքեր են հաստատվել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վարակվածների թիվն ավելացել է 6-ով և հասել 84–ի։ «Նոր հայտնաբերվածների 99 տոկոսը կապ ունեն արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ»,– Facebook–ի ուղիղ եթերում ասաց նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված