26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Արցախում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 6-ի

Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 6-ի։ Այս մասին հայտնում է Արցախ տեղեկատվական շտաբը։  «Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ երեկ թեստավորված 9 քաղաքացիներից մեկի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակ: Վերջինս Քարվաճառում վարակված քաղաքացու կինն է, ով մինչ այս պահը ինքնամեկուսացված էր: Թեստի դրական պատասխանից հետո քաղաքացին մեկուսացվել է Շահումյանի շրջանի Քարվաճառի շրջանային բուժմիավորումում: Քարվաճառի […]

Հայաստանում կորոնավիրուսի 47 նոր դեպք է հաստատվել. վարակվածների ընդհանուր թիվը 1013 է

Ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության  47 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1013-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Կորոնավիրուսից ապաքինվել է 197 քաղաքացի, փաստացի բուժվում է 803-ը: Երեկվա ժամը 11.00-ի դրությամբ, կենտրոնի տվյալով, վարակվածների թիվը 966 էր: Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 […]

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. Արսեն Թորոսյան

Այո, այս գործընթացում ներգրավված բուժաշխատողները ֆինանսավորվում են, հիմնականում բյուջեի միջոցներով, ավելի շատ, քան իրենց սովորական գործունեության համար: նաեւ ֆինանսավորվում են այնպիսի աղբյուրներից, ինչպիսիք են նվիրատվությունները: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով, մինչեւ այժմ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված են շուրջ 1700 բուժաշխատողներ Հայաստանի 9 բուժհաստատություններում, ինչպես […]

Ցավոք, առավոտյան ունեցանք 1 մահ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ունենք կորոնավիրուսի 28 նոր դեպք՝ 311 թեստավորումից: Առողջացմամբ դուրս է գրվել 27 քաղաքացի: Բուժվածների ընդհանուր թիվը 114 է, հիվանդանոցում գտնվողներինը՝ 758: Պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի:Ընդհանուր առմամբ զգուշավոլավատեսությունը պահպանում ենք: Եթե այս վիճակագրությունը շարունակվի, կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք եւ պիկը եղել է մարտի […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի

Ապրիլի 8-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 28  նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 881-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 114 քաղաքացի, փաստացի բուժվում է 758-ը: Մահացել է 9 մարդ։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել. եկել էր Հայաստանից

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ նախորդ օրը կորոնավիրուսի կասկածանքով ՀՀ ուղարկված երկու փորձանմուշների թեստավորման արդյունքներն այսօր ստացվել են,որոնցից մեկը՝ դրական, մյուսը՝ բացասական, հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը: «Հաստատված դեպքի մասին հարկ ենք համարում հիշեցնել, որ, քաղաքացին ապրիլի 2-ին, առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ի […]

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով. Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 20-ով, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, որ 25 հոգի էլ ապաքինված դուրս է գրվել։ Հիշեցնենք, որ ապրիլի 6-ի դրությամբ Հայաստանում հաստատվել էր 833 կորոնավիրուսի դեպք, մահացել է 8 մարդ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի

Ապրիլի 5-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 52 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 822-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 57  քաղաքացի, փաստացի բուժվում է 758-ը: Մահացել է 7 մարդ։

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 34 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի

Ապրիլի 4-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 770-ի: Կորոնավիրուսից ապաքինվել է 43  քաղաքացի, փաստացի բուժվում է 720-ը: Վարակի հետևանքով Հայաստանում մահացել է 7 մարդ:  Կորոնավիրուսի ամենից շատ դեպքեր արձանագրվել են Երևանում, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի