ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ երկրում կան կորոնավիրուսի բերովի դեպքեր, շրջանակները պարզվում են։ «Այս պահի դրությամբ ունենք արդեն 16 հաստատություն… այս պահի դրությամբ ՀՀ֊ում արդեն ինը բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով պացիենտների բուժումով», – ասաց նա: Թորոսյանի խոսքով՝ դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր […]