Մենք աշխատել ենք այդ պայմաններում, վերջին ձևի արհամարհված ենք, ու մեր ձայնը ոչ ոք չի լսում»․ Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել

Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել՝ դժգոհելով, որ իրենցից անաշխատունակության թերթիկ են պահանջել, ու մոտ 80 հոգի քիչ աշխատավարձ է ստանալու։ «Մոտ 22 բուժաշխատող հիվանդացավ կորոնավիրուսով, մի մասին տեղափոխեցին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, մյուս մասին էլ մեկուսացրեցին, իսկ մյուսներս ինքնամեկուսացանք մեր տներում։ Երկու անգամ թեստ է անցկացվել, ու արդյունքները եղել են բացասական։ Հիմա […]