Ինչու է կարեւոր ֆիզիկական ակտիվությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ֆիզիկական թերակտիվությունն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների՝ սիրտ-անոթային, քաղցկեղի, շաքարային դիաբետի զարգացմանը նպաստող ռիսկի գործոններից է: Միջազգային նոր մոտեցումներից ելնելով` ՀՀ առողջապահության նախարարության կողմից Արարատի և Արմավիրի մարզերում ներդրման փուլում է ֆիզիկական ակտիվության խթանման մեթոդաբանությունը, ինչը թույլ կտա բնակչության շրջանում բարձրացնել ֆիզիկական ակտիվության մակարդակը և նվազեցնել վերը նշված հիվանդություններով հիվանդացությունը […]





































