25 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Ինչպես ազատվել աչքերի ցավից, եթե ամբողջ օրը համակարգչի դիմաց եք

21-րդ դարում մարդկանց մեծամասնությունը օրվա մեծ մասն անց է կացնում համակարգչի առաջ։ Եւ դժվար չէ պատկերացնել, թե սա ինչպիսի ծանրաբեռնվածություն է առաջացնում աչքերի համար։ Շատերին ծանոթ երեւույթներ են՝ աչքերը կարմրում են, կոպերը ուռչում, աչքերի մեջ ասես ավազ լինի, երեկոյան դեմ տեսողությունը վատանում է։ Ինչպես պայքարել այս երեւույթների դեմ։ Նախ, այնպես արեք, որ համակարգչի էկրանին վառ […]

Հանրահավաքի ժամանակ տուժածներից մեկի վիճակը ծանր է

Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։   Մյուս 5 տուժածի […]

Առողջապահության նախարարությունը կոչ է անում

Հարգելի հայրենակիցներ` Հայաստանի Հանրապետությունում գործող քաղաքական ուժեր, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ուսանողներ, փողոցներև հրապարակներ դուրս եկած, ինչպես նաև պետական ու մասնավոր հիմնարկների աշխատասենյակներում աշխատող հայ ժողովրդի որդիներ և դուստրեր. Ձեզ են դիմում աշխարհի ամենամարդասիրական մասնագիտության ներկայացուցիչները`բժիշկները,առողջապահական ողջ հանրությունը` «Ի շահ մեր ժողովրդի` մշտապես ներգրավված լինելովցանկացած իրավիճակների վտանգներիու հետևանքների վերացման և մեղմացման գործընթացներին, գիտակցելով դրանց հնարավոր բացասական […]

Գյումրիում ցույցից հետո ոստիկան է վրաերթի ենթարկվել (ֆոտո)

Գյումրիում ցույցի ավարտին ոստիկան է վրաերթի ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել ուշ երեկոյան։ Նրան անմիջապես տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն։ Ոստիկանը ամբուլատոր բուժզննություն է ստացել և դուրս է գրվել հիվանդանոցից։ Դեպքը տեղի է ունեցել Թատերական հրապարակի մոտակայքում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցներն ու քննիչները։ Պարզվում են դեպքի մանրամասները։  

Հացն օգտակար է սրտի համար

Իսպանացի գիտնականներն ապացուցել են, որ հացն օգտակար է սրտի համար։ Նրանք խորհուրդ են տալիս ամեն օր փոքր քանակով հաց ուտել։ Գիրանալուց խուսափելու համար շատերը հրաժարվում են հացից՝ բացառելով այն իրենց ամենօրյա սննդակարգից։ Սակայն, Բարսելոնայի գիտնականներն ապացուցել են, որ ամեն օր փոքր քանակով հաց ուտելն օգտակար է անոթների և սրտի համար։ Օրական երկու-երեք կտոր հացը կանխում […]

Երեւանյան սրճարանում ծեծել են Նուշիկյանի որդուն. հիվանդանոց է տեղափոխվել

Երեւանում, ապրիլի 19-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ՝ 24-ամյա Գագիկ Նուշիկյանը, ով արդեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին հայտնել է, որ վնասվածքները ստացել է Թումանյան փողոցում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ,   ոստիկանները պարզել են, որ Գ. Նուշիկյանը ծեծի է ենթարկվել անհայտ անձի կողմից Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում գործող «Ջեմինի» սրճարանում վիճաբանության ժամանակ, […]

Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է

Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Մեկ տուժած գտնվում  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում  անհրաժեշտ բուժում։ […]

Պալիատիվ բժշկական օգնության ծառայություններ` արտահիվանդանոցային օղակում

Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը շրջանառվում է։ Դրանցով նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման  լիցենզավորման գործընթացը։ Առաջարկվում է պարզեցնել լիցենզավորվող բժշկական կաբինետների  կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի […]

Հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի դեռ հիվանդանոցում է

Ապրիլի 19-ի, ժամը 17։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 5 քաղաքացի։ Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1  հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար: 2 տուժած կեսօրից հետո ընդունվել  է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն` […]

Դեղերի մասին գովազդի համար նոր պահանջներ կան

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով փոփոխություն է առաջարկվում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի  26-ի «Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգը և այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի  N 1608-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1422-Ն որոշման հավելվածում: Հիմնական փոփոխությունները շարադասական բնույթ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի