Պրն. Վարչապետ, կուսակցականներին հիասթափեցնել Դուք գուցեև կարող էիք, բայց ժողովրդի գիտակից հատվածին հիասթափեցնելու և հուսախաբ անելու ճանապարհ Դուք չպետք է բռնեիք. լքում է Քաղաքացիական Պայմանագիրը
Հարգելի Պրն. Վարչապետ. Քանի որ նախաձեռնող խնբի նիստ տեղի չունեցավ որպեսզի տեղյակ պահեմ Ձեզ իմ որոշման մասին՝ ինչպես նաև՝ կարևորելով հրապարակայնության տարրը՝ ստիպված եմ այսպես և բաց կերպով հայտնել իմ որոշումը: Վերջին մեկ տարում ավելի ու ավելի ցայտուն են դարձել մեր կուսակցության կողմից գլխավորվող իշխանության վարքագիծը, գոյություն չունեցող կամ անընդունելի գաղափարներն ու սկզբունքները, ինչպես նաև […]





































