Մեր իշխանության պրիմիտիվությունը չափ ու սահման չունի. Գագիկ Համբարյան
Հրայր Թովմասյանից ձերբազատվելուց հետո կորոնավիրուսը կվերանա՞: Այսպիսի հարցադրում է արել քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում: «Մեր իշխանությունների պրիմիտիվությունը չափ ու սահման չունի… Երեկ նիկոլականների կողմից Սահմանադրությունում հակաօրինական փոփոխություն կատարելուց հետո գործող իշխանությունները որոշեցին ժողովրդի ուշադրությունը շեղել այդ խնդրից և այսօր մեծ նվեր մատուցեցին. կորոնավիրուսային վիճակագրության համաձայն` 1274 թեստավորվածներից վարակված են եղել 418-ը, իսկ առողջացածների […]





































