15 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

«Շնորհավոր ծնունդդ, սիրելի ու պատվելի պարոն Նավասարդյան». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտի 28-ը ՀՀԿ հիմնադիր, Անկախության բանակի հրամանատար, անկախության գաղափարի ջատագով և հայոց իրական հերոս՝ Աշոտ Նավասարդյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր ծնունդդ, սիրելի ու պատվելի պարոն Նավասարդյան։ Լույս իջնի հիշատակիդ։ «Հանրապետական կուսակցությունը լինելու է հզոր Հայաստանի ու ազգային պետության կերտման կուսակցություն»։ Աշոտ Նավասարդյան»:

«Ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին». Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով Հայաստանի Հանրապետության 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձին, ես էլ եմ ուզում կոչ անել իմ Արցախցի ընկերներին: Հարգելի Արցախցիներ, դուք պառակտվող մարդու և Հայ ազգի տեսակ չեք՝ ոչ գույների, ոչ էլ խմբավորումների… Դուք միշտ էլ համախմբվել եք մեր երկու հայկական պետությունների, մեր պետականության, մեր սուրբ գաղափարի շուրջը… Ոստի […]

«Հիմա ժամանակը չէ մեկս մյուսին քարկոծելու». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել  և ուղիղի եթերով դիմել հանրությանը. «Մարդկային կյանքեր փրկելն ու պետության ճգնաժամային արդյունավետ կառավարումը այս փուլում ամենակարևորն է: Պետք է ոչ թե արձագանքել, այլ կանխարգելել սպասվող սպառնալիքները»:

«Պետք է անհապաղ չեղարկվեն բոլոր այն տուգանքները, որոնք կազմվել են այս օրերին քաղաքացիների նկատմամբ». Գեորգի Գաբրիելյան

ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պետք է անհապաղ չեղարկվեն բոլոր այն տուգանքները, որոնք կազմվել են այս օրերին քաղաքացիների նկատմամբ: Դրանք հակաօրինական են, քանի որ կազմվել են մարդկանց տեղաշարժը տոտալ սահմանափակման արդյունքում: Եվ մի փորձեք գիտակից մարդկանց համոզել, թե ոստիկանական այս «միջոցառումները» պայքար են վիրուսի դեմ: Դրա դեմ պայքարելու համար առողջապահական […]

«Ինքներդ ձեզ անտեղի գովալու սազը մի քանի ամսով կարանտին ուղարկեք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյբուքյան իր էջում գրել է. «Այսօր առավոտյան լրատվական հոսքերը սկսվել էին Նիկոլ Փաշինյանի «հաղթական» եթերով, թե ինչ պուպուշ է, ինչ ազատ է եւ ժողովրդավար իր օրոք մեր երկիրը։ Հղում անելով երկու տարբեր վարկանիշային տվյալների վրա, նա արտակարգ դրության եւ կարանտինի պայմաններում ապրող մեր ժողովրդին փորձում էր լավատեսության ապահովել։ Իհարկե, լավատեսություն մեզ […]

« «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» ասողն ու բազմամարդ հավաքներ անողը փորձում է իր իսկ բացթողումները քողարկել համաշխարհային պանդեմիայից բխող օբյեկտիվ հանգամանքներով». Վահագն Վարագյան

ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երկու օր է՝ վարչապետ Փաշինյանը փետրվարի տնտեսական ցուցանիշներից է խոսում: Գիտե՞ք, թե ի՞նչ է ուզում ակնարկել․ հարգելի պողոսներ, դուք քաշվել եք ու դեռ շատ դաժան եք քաշվելու, բայց ես ոչ մի մեղք չունեմ, կորոնավիրուսն է մեղավոր, որ դուք սոված եք մնալու: Տեսեք, թե մինչև համաճարակն […]

«Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունում մեկը չկա՞ Փաշինյանին բացատրի, որ այս պահին հետաքրքիր չեն 2020թ.-ի փետրվարին միջազգային վարկանիշներում Հայաստանի նվաճումները: Ե՞րբ պետք է այս մարդը հասկանա, որ աշխարհը 2020թ. փետրվար եւ մարտ ամիսներին տրամագծորեն տարբեր է: Փետրվարին պանդեմիա չկար: Պատկերացնո՞ւմ եք 1941-ի հունիսի վերջին, երբ Մեծ Հայրենական պատերազմը սկսվել […]

«Մեզանում հայավարի ամեն ինչ ծուռ հայելիների մեջ է դրված».Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հպարտությունը յոթ մահացու մեղքերից մեկն է Ի՞նչի համար են պետությունները, ի՞նչու է մարդկությունը հորինել պետության գաղափարը եւ ինքն իրեն ներդրել պետությունների մեջ։ Թվում է, կարող ենք պատասխանել այս հարցին քաղաքագիտական, փիլիսոփայական, գիտահետազոտական, եւ այլ, անչափ «խելացի» կանոնները հաշվի առնելով։ Առաջարկում եմ ամբողջ գիտությունը […]

«Ստեղծված բարդ իրավիճակում ԵՄ աջակցությունը նույնպես չէր խանգարի եւ առողջապահական, եւ տնտեսական ոլորտներում». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական Միությունը, չնայած իր ներքին խնդիրներին ու ճգնաժամին, այնուհանդերձ պատրաստակամություն է հայտնել հարևանության ծրագրի շրջանակներում աջակցություն ցուցաբերել որոշ երկրներին։ Երեկ ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով կոմիսար Օլիվեր Վարհելին հայտարարեց, որ Արևմտյան Բալկանների երկրներին COVID-19 համաճարակի դեմ պայքարի շրջանակներում ԵՄ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Մասնավորապես, ԵՄ-ն […]

«1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ  անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1992թ-ի մարտի 26-ին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերի կոմիտեն։ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ), ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ռազմական ոլորտի կառավարման ժամանակավոր մարմին։ Ստեղծվել է 1992-ի մարտի 26-ին, ԼՂՀ Նախարարների խորհրդի մասին օրենքի 24-րդ հոդվածի հիման վրա՝ հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման նպատակով անհետաձգելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի