18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ. Հայկ Մամիջանյան

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.   «Արցախում ենք` որոշակի կամավորական առաքելությամբ   Խումբը բաղկացած է երիտասարդական կազմակերպության այն անդամներից, որոնց դեռ չեն կանչել ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներից և որոնք ներգրավված չեն հումանիտար աջակցության կազմակերպման ծրագրերում»:

ՀՀԿ երիտասարդների խումբը արդեն Արցախում է՝ որոշակի կամավորական առաքելությամբ. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀԿ երիտասարդների խումբը արդեն Արցախում է՝ որոշակի կամավորական առաքելությամբ։ Աստված պահապան մեր հայրենիքին ու հերոս ժողովրդին»։

Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով. Ռուբեն Հակոբյան

Հորդորով, խնդրելով, թե պարտադրելով՝ վերջապես Նիկոլ Փաշինյանին պետք է բացատրել, որ ընդհանրապես Արցախի հարցով որևէ միտք չարտաբերի, առավել ևս՝ խուսափի միջազգային ԶԼՄ-ների հետ հանդիպելուց։ Երեկվա «Россия-1»-ում ինքը համառորեն հենց դա՛ էր ապացուցում։ Նույնիսկ դաս չեղավ BBC-ի թղթակցի կողմից աննախադեպ նվաստացումը։ Այսօր մեր զինվորն իր կյանքը զոհում է՝ «Արցախը Հայաստան է և՝ վերջ» պոպուլիստական լոզունգի պատճառով, […]

«Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը…»

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է․ «Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը… Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է […]

«Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում… Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք…». Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանցիները ոչնչացնելուց պակաս ոչինչ չեն անում, խոցել, շարքից հանել, վնասել չկա, միայն ոչնչացնել: Մարդ են ոչնչացնում, ավտո, ամբողջ զորամաս, C-300 ՀՕՊ դիվիզիոն, քաղաք և այլն: Չգիտեմ դա ախորժակից է թե խելքից»։    

Ուղեղի կորոնավիրուս

ժող տարբեր ապուշ ձայնային հաղորդագրություններ են գալիս։ Օրինակ սենց գլուխ գործոց ա գալիս։ Ասում ա էսօր գիշերը ժամի կեսգիշերից ժամի չորսը սաղ կամպուդ, հեռախոս անջատեք, ուժեղ ռադիացիայա լինելու։ Ասածս ինչ ա։ Եթե մեկը մի բան խոսացել ա, դա դեռ չի նշանակում , որ պետք ա սաղին տարածեք։ Էդ էլ ա ռադիացիայի նման բան։ Ուղեղի կորոնավիրուս։ […]

«Հարգարժան նախագահ Ռոբերտ Քոչարյան, խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը»

Երգիչ Մհերը՝ Մգեր Արմենիան, ֆեյսբուքյան հանրագրում գրել է. «Հարգարժան նախագահ Ռոբերտ Սեդրակի Քոչարյան, Խնդրում եմ Ձեզ, զանգահարեք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ձեր ընկերոջը: Դուք ընկերներ եք, իսկ ընկերները իրար դժվարության մեջ չեն թողնում: Դուք կարող եք լուծել այս հարցը, քանի որ իմ երկրի ղեկավարությունն անկարող է, չի կարող կանգնեցնել պատերազմը: Այնինչ պատերազմն իրական է ու իսկական, […]

Ադրբեջանցի ամեն 2-3-րդ սովորական օգտատիրոջ մոտ թաղման նկար է

Իրանագետ Արտյոմ Տոնոյանը ֆեյսբուքյան հանրագրում ադրբեջանցի օգտատիրոջ գրառման լուսանկար է հրապարակել ու մեկնաբանել. «Ասում է՝ հոգնեցի մահվան լուրեր ստանալուց։ Առանց չափազանցության ադրբեջանցի ամեն 2-3-րդ սովորական օգտատիրոջ մոտ թաղման նկար է։ Երկու դիտարկում․ Մարդկանց մեծամասնության մոտ խորանալու են դեռ էս տրամադրությունները։ Սպանվածների նման քանակը և իշխանությունը կորցնելու սարսափն Ալիևին էլ ավելի խորն ու անմարդկային հանցանքների են […]

Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի. Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքական, ադրբեջանական կամ որեւէ այլ շանտաժ մեր կողմից կտրուկ պետք է մերժվի։ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի