Սպանված բժիշկի ընտանիքը չի լռում. հայց Ռուբեն Հայրապետյանի դեմ
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում 2012թ. հունիսին սպանված ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հարազատները նոր քաղաքացիական հայց են ներկայացրել Ռուբեն Հայրապետյանի եւ գործով դատապարտվածների դեմ: Դատական տեղեկատվական համակարգից Henaran.am-ը տեղեկացավ, որ հայցը ձեւակերպված է հետեւյալ կերպ՝ կերակրողին կորցնելու արդյունքում պատճառված նյութական վնասի, տուժող Վահե Ավետյանի կյանքի իրավունքի և տուժողներ Արտակ Բայադյանի, Գարիկ Սողոմոնյանի […]




































