20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու.Արա Պապյան/տեսանյութ/

«Եթե Ադրբեջանը չպատժվի, ավելի է լկտինալու է ու իր սողացող քաղաքականությունը շարունակելու է։ Մեծածավալ պատերազմի նա չի գնա` զենքի համալրում չի արել, թուրքական սպայակազմի բավարար ներառում դեռ չի եղել։ Այդ լայնամասշտաբ պատերազմ սկսելու հետեւանքները Ադրբեջանի համար կանխատեսելի չեն, ու նաեւ` հայերը նման դեպքերում արագ համախմբվում են։ Մեր տակտիկան այն պետք է լինի, որ Ադրբեջանը չպետք […]

Պետք է պատժիչ գործողությունների դիմենք.ազատամարտիկ

«Թուրքը այն  հրոսակախումբն է, որոնցից ամեն բան սպասելի է: Նրանք ամեն վայրկյան կարող են հարձակվել ու չի բացառվում, որ լուրջ հարվածներ լինեն մեր սահմանին: Դանդաղ պատերազմը 25 տարի շարունակվում է ու մենք էսպես զոհեր ենք տալիս: Հիմա էլ երես են առել, որովհետև հակահարված չեն ստանում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, գեղանկարիչ Արամ Մարգարյանը, ով առաջին իսկ […]

Հայկական կողմը պետք է պատրաստ լինի պատերազմի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը  վստահ է՝  այժմ Ադրբեջանում ծանր ֆինանսական  իրավիճակ է ստեղծվել:  «Օրերս  հայտնի դարձավ, որ սնանկացման շեմին է նաև «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն: Ադրբեջանի խոշորագույն բանկերից մեկն էլ  երեք միլիարդ դոլարի պարտք է կուտակել: Նավթային կորպորացիան,  Ադրբեջանի միջազգային ավիաընկերությունը ևս մեծաքանակ պարտքեր են կուտակել: Ասվածից  հասկանալի է դառնում՝  այս մեծ խնդիրները հանգեցնելու  են նրան, որ […]

Օբյեկտիվ է լինելու

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը դեռևս չի տեսնում, թե ինչ փոփոխություններ է արել վարչապետ Կարեն Կարապետյանի Կառավարությունը գործունեության այս մի քանի ամիսների ընթացքում: «Ցանկացած Կառավարություն, երբ որ ստանձնում է պատասխանատվություն երկրի համար, պետք է գիտակցի, որ դա բավական ծանր ու պատասխանատու գործընթաց է, և պետք է նկատի ունենա, որ ինչ-որ բան պետք է փոխվի երկրում: […]

Պատերազմի վերսկսումը չի բացառվում. Գևորգ Գևորգյան

«Հաշվի առնելով մեր հարևանի տեսակը ոչինչ չեմ բացառում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը: Հետախույզի խոսքով` մեր հարևան պետությունը չունի այդքան բարձր գաղափար, որ հասկանա, որ խաղաղությունը դա առաջին կարևորությունն է, մարդասիրության և պետականաշինության  գործում: «Ես մարտական գործողությունների հավանականությունը շատ ցածր եմ գնահատում, գրեթե զրոյական: Զորավարժությունները մեզ սադրելու հերթական ձևն է: Բայց հարյուրամյակների […]

Չկպնե՛ք Վանա ֆանֆառին. ազատամարտիկը ափերից դուրս եկավ /տեսանյութ/

«Պատմությունից անտեղյակ օրորոցից դուրս են գալիս ու ասում՝ զինանշանը լավը չի, օրհներգը լավը չի:Այդ օրհներգը 15 թվականից առաջ հնչել է Վանում, որը վանեցիները անվանել են Վանա ֆանֆառ և Վանի գիմնազիայի երեխաները այն հնչեցրել են ինքնապաշտպանության օրերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գաբրիել Ավետիսյանը: Ավետիսյանը ընդգծեց, որ զայրացած է.« Օրհներգն ու եռագույն դրոշը մեր հերոսների արյամբ […]

Սվիտալսկին առիթներ ուներ (տեսանյութ)

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կարծում է, որ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին առիթներ ուներ իր երեկվա հայտարարության համար: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ առիթներից մեկն էլ հենց կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ իշխանության նոր հայտարարություններն են: Ըստ ազգագրագետի` քաղաքական կոռուպցիան կոռուպցիայի «հայրն է, մայրն է, տատն ու պապն է»: Հիշեցնենք, որ երեկ դեսպանն ասել էր, […]

Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան

Պաշտպանության նախկին փոխնախարար «Զինված խմբի» գործով մեղադրյալ Վահան Շիրխանյանի համար քիչ առաջ շտապօգնություն է հրավիրվել դատարան: Լուրը քիչ առաջ  դատավարության մասնակիցներին տեղեկացրել է  նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը: Դատավորի մտնելու ժամանակ ամբաստանյալներից մեկը՝ Հարություն Սարիբեկյանը ոտքի չի կանգնել: Դատավորը նրան նկատողություն է արել:  Նրա պաշտպանը խնդրել է  իր պաշտպանյալին ևս հետազոտման ենթարկել:Նա նշել է, որ Սարիբեկյանը բարձր […]

Շատ էլ որ «բենթլիի» նման է. տուն-ինտերնատի տնօրենը մեկնաբանում է ծերանոցի խայտառակ իրավիճակը/տեսանյութ/

«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում  այս պահին  կա 240 խնամյալ:  2017թ. ընթացքում մահացել է 25 խնամյալ, ընդունվել 30, իսկ դուրս գրվել՝ 15 խնամյալ»,-այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիս ժամանակ ասաց Թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանը, ով պաշտոնը ստանձնել է  2017 թ. մարտի 14-ին : Նա նշեց, որ  շենքը կառուցվել է 1953 թվականին և […]

Հարգելով Շառլ Ազնավուրին` դա օրհներգի հարմար երգ չի (տեսանյութ)

Օրերս «Le Club de Richard Findykian» հաղորդաշարով Շառլ Ազնավուրի հայտնած միտքը, թե ինքը կամենում է Ժորժ Կառվարենցի և իր հեղինակած «Քեզ համար Հայաստան» երգը տեսնել որպես Հայաստանի Հանրապետության օրհներգ, քննարկումների առարկա դարձավ: Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իհարկե, մեծ հարգանք կա Շառլ Ազնավուրի հանդեպ, նաև կոնկրետ հենց վերանշյալ ստեղծագործության, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի